Արցախ

Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ- Գորիս ճանապարհը Ադրբեջանի կողմից շարունակում է արգելափակված մնալ

1 րոպեի ընթերցում

Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ- Գորիս ճանապարհը Ադրբեջանի կողմից շարունակում է արգելափակված մնալ

ԵՐԵՎԱՆ, 16 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ- Գորիս ճանապարհը ժամը 16։30-ի դրությամբ Ադրբեջանի կողմից շարունակում է արգելափակված մնալ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Արցախի Տեղեկատվական շտաբից:

Դեկտեմբերի 12-ի առավոտյան ժամը 10:30-ից մի խումբ ադրբեջանցիներ` բնապահպանական պատճառաբանություններով, փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղու Շուշի-Քարին տակ հատվածը՝ Լաչինի միջանցքը։ Հարյուրավոր քաղաքացիներ, այդ թվում`անչափահասներ, Լաչինի միջանցքի փակ լինելու պատճառով չեն կարողանում տուն վերադառնալ: Ընդհատված է Շուշիի շրջանի Լիսագոր, Մեծ շեն, Հին շեն և Եղցահող գյուղերի տրանսպորտային կապը մայրաքաղաք Ստեփանակերտի հետ։

Ադրբեջանը դեկտեմբերի 13-ից խափանել էր նաև Արցախի Հանրապետության գազամատակարարումը: Դեկտեմբերի 16-ին գազամատակարարումը վերականգնվել է:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում