Պաշտոնական

ՔՊ-ական պատգմավորները և Արցախի ԱԳ նախարարի գլխավորած պատվիրակությունը քննարկել են համատեղ աշխատանքները՝ Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակի շուրջ

1 րոպեի ընթերցում

ՔՊ-ական պատգմավորները և Արցախի ԱԳ նախարարի գլխավորած պատվիրակությունը քննարկել են համատեղ աշխատանքները՝ Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակի շուրջ

ԵՐԵՎԱՆ, 16 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը, խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը, ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը դեկտեմբերի 16-ին հանդիպել են Արցախի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Դավիթ Բաբայանի գլխավորած պատվիրակության հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են ՀՀ ԱԺ-ից, քննարկվել են Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակը, համատեղ աշխատանքները` միջազգային եւ դիվանագիտական գործիքակազմերով օր առաջ վերջ դնելու Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակմանը:

Վերահաստատվել է միասնականությունը համատեղ ուժերով շարունակելու պայքարը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում