Տնտեսություն

Հայաստանում վարկերն ու ավանդներն ավելացել են

1 րոպեի ընթերցում

Հայաստանում վարկերն ու ավանդներն ավելացել են

ԵՐԵՎԱՆ, 15 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում այս տարվա 9 ամսվա կտրվածքով վարկավորման ծավալները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ աճել են 4.3 տոկոսով, ավանդները՝ 10.9 տոկոսով:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասաց ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում՝ 2022 թվականի պետական բյուջեի 9 ամիսների կատարման ընթացքի վերաբերյալ հաշվետվության քննարկմանը:

«Ֆինանսական միջնորդությունն այս տարի ունեցել է տնտեսական ակտիվությանը համահունչ դրական զարգացումներ: Եթե նախորդ տարվա 9 ամիսների ընթացքում առանձնացնում էինք տնտեսության վարկավորման ծավալների նվազումներ, կարող ենք արձանագրել, որ այս տարվա 9 ամսվա կտրվածքով վարկավորման ծավալները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ ընդհանուր առմամբ 4.3 տոկոս աճ են արձանագրել: Նույն ժամանակահատվածում 10.9 տոկոսով աճ են արձանագրել նաև ավանդները»,-ասաց Խաչատրյանը:

Միջին ամսական աշխատավարձերը 9 ամսվա կտրվածքով կազմել են 225 հազար դրամ, ոչ պետական հատվածում՝ 245 հազար, պետական հատվածում՝ 180 հազար դրամ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում