Արցախ

Ստեփանակերտում և շրջաններում Արցախի ՆԳՆ-ն ծառայություն է իրականացնում ուժեղացված ռեժիմով

1 րոպեի ընթերցում

Ստեփանակերտում և շրջաններում Արցախի ՆԳՆ-ն ծառայություն է իրականացնում ուժեղացված ռեժիմով

ԵՐԵՎԱՆ, 15 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության Ներքին գործերի նախարարությունը, վերջին օրերի իրավիճակով պայմանավորված, ծառայություն է իրականացնում ուժեղացված ռեժիմով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկանում ենք Արցախի ՆԳՆ-ի տարածած հաղորդագրությունից:

«Հաշվի առնելով Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության շրջափակման հետևանքով ստեղծված իրավիճակը՝ Ներքին գործերի նախարարությունը, հասարակական կարգի և ներքին անվտանգության պատշաճ ապահովման նպատակով, մայրաքաղաքում և շրջաններում ծառայություն է իրականացնում ուժեղացված ռեժիմով»,- նշված է հաղորդագրության մեջ:

Դեկտեմբերի 12-ի առավոտյան ժամը 10:30-ից մի խումբ ադրբեջանցիներ` բնապահպանական պատճառաբանություններով, փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղու Շուշի-Քարին տակ հատվածը։ Հարյուրավոր քաղաքացիներ, այդ թվում`անչափահասներ, չեն կարողանում տուն վերադառնալ: Ընդհատված է Շուշիի շրջանի Լիսագոր, Մեծ շեն, Հին շեն և Եղցահող գյուղերի տրանսպորտային կապը մայրաքաղաք Ստեփանակերտի հետ։ Ադրբեջանը դեկտեմբերի 13-ից դադարեցրել է նաև Արցախի Հանրապետության գազամատակարարումը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում