Ֆրենկ Փալոնը դատապարտել է Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի թշնամական գործողությունները

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի թշնամական գործողությունները դատապարտելի են: Այս մասին Twitter-ի իր էջում գրել է ԱՄՆ կոնգրեսական, Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ֆրենկ Փալոնը:

«Ադրբեջանի թշնամական գործողությունները Լեռնային Ղարաբաղում դատապարտելի են: Արցախի ժողովրդին Հայաստանին կապող միակ ճանապարհի արգելափակումն ադրբեջանցիների կողմից հսկայական վտանգ է ներկայացնում խոցելի բնակչության համար», - «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ գրել է Փալոնը։

Ֆրենկ Փալոնն իր գրառմանը կից ներկայացրել է նաև ԱՄՆ կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահների տարածածհայտարարությունը, որը դատապարտում է Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից ձեռնարկված ագրեսիվ գործողությունները:

Ավելի վաղ կատարած գրառման մեջ Փալոնը ԱՄՆ պետքարտուղարությանը և ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդին կոչ էր արել միջոցներ ձեռնարկել հայ ռազմագերի Վիգեն Էուլջեկյանի և բոլոր հայ ռազմագերիների կյանքը պաշտպանելու համար:

«Ադրբեջանն արդեն երկու տարուց ավելի է՝ ապօրինաբար գերության մեջ է պահում հայ ռազմագերի Վիգեն Էուլջեկյանին: Ալիևի վարչակարգը նրա նկատմամբ անմարդկային վերաբերմունք է դրսևորել և թույլ տվել մարդու իրավունքների տարբեր խախտումներ», - գրել էր ԱՄՆ կոնգրեսականը:

Հայերեն العربية English Русский

Աջակցության ծրագիր՝ թարմ պտուղ-բանջարեղենի ու ծաղիկների արտահանման համար

ԵՄ անդամ բոլոր երկրները համաձայնել են սկսել անդամակցության բանակցությունների առաջին փուլը. Ուկրաինայի վարչապետ

Հայաստանն ու Միացյալ Նահանգները ստորագրել են TRIPP-ի վերաբերյալ համաձայնագիրը

Հօգուտ Հայաստանի կբռնագանձվի շուրջ 131 միլիոն դրամ. Դատախազության՝ պետշահերի պաշտպանության հայցը բավարարվել է

Հարավային Կորեան և Չինաստանը յոթ տարվա ընթացքում առաջին անգամ համաձայնվել են ընդլայնել ավիաչվերթների իրավունքները

Թրամփն «աղբ» է անվանել CNN հեռուստաընկերությունը՝ քննադատելով դրա լրագրողին

Հայ շախմատիստները շարունակում են ելույթները Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում

ԵՄ-ում դատապարտել են Իրանի գրոհները Քուվեյթի և Բահրեյնի դեմ

ՀՀ կառավարության նիստ

Իսրայելն ու Լիբանանը համաձայնության են եկել հրադադարի ռեժիմի հարցում