Լաչինի միջանցքի փակ լինելը աղետալի է հատկապես հաշմանդամություն ունեցող արցախցիների կյանքի եւ առողջության տեսանկյունից

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիան իր մտահոգությունն է հայտնում Արցախի Հանրապետությունը Հայաստանի Հանրապետությանը միացնող միակ ճանապարհի՝ Ստեփանակերտ-Գորիս ճանապարհի փակման պատճառով։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին ասվում է կոալիցիայի տարածած հաղորդագրությունում:

«Ճանապարհի ավելի քան մեկ օր փակ լինելը աղետալի է հատկապես հաշմանդամություն ունեցող արցախցիների կյանքի եւ առողջության տեսանկյունից։

Շրջափակման հետեւանքով հրատապ բժշկական օգնության կարիք ունեցող անձանց տեղափոխումը Հայաստանի բուժհաստատություններ դարձել է անհնար։ Դադարեցվել են նաեւ դեղորայքի եւ անհրաժեշտ պարենի մատակարարումները։

Եղանակային ցուրտ պայմաններում ավելի քան հազար մարդ մնացել է ճանապարհին, իսկ գազի մատակարարումը՝ դադարեցվել:

Միջազգային կազմակերպություններից եւ դիվանագիտական ներկայացուցչություններից ակնկալում ենք օգտագործել իրենց ազդեցությունը, դատապարտել Ադրբեջանի իշխանությունների կողմից կազմակերպված՝ արցախցիների մարդու իրավունքների զանգվածային այս խախտումը։

Հումանիտար կազմակերպություններին կոչ ենք անում հավատարիմ մնալ իրենց առաքելությանը եւ ցուցաբերել հրատապ օգնություն հաշմանդամություն ունեցող եւ չունեցող արցախցիներին՝ անկախ իրենց գտնվելու վայրից»,-նշվում է հայտարարությունում:

Հայերեն Русский

Որոշել ենք մեր գործունեությունը դարձնել ավելի հրապարակային. Սուրեն Պապիկյան

Ուկրաինան ծովային դրոններով հարձակվել է Սոչիի ծովափնյա հատվածի վրա. կան վիրավորներ

ԱՄՆ նախագահը կրկին առաջարկել է Հորմուզի նեղուցն անվանել «Թրամփի նեղուց»

Հաշվառման-քննական ծառայությունների մատուցման արդիականացման տեսանկյունից անհրաժեշտ են թռիչքաձև զարգացմանը միտված քայլեր․ ՆԳ նախարար

Իրանական ավիրահարվածներից ամերիկյան ռազմական ինքնաթիռներ են վնասվել Հորդանանի ռազմաբազայում

Նոր հնագիտական բացահայտում՝ Հին Խնձորեսկի Անապատ եկեղեցում

Կարեն Խաչանովը կարիերայում երրորդ անգամ դուրս է եկել «Մեծ սաղավարտի» մրցաշարի կիսաեզրափակիչ

Չեմպիոնների լիգա. «Բարսելոնա»-ն ու ՊՍԺ-ն հաղթել են խոշոր հաշվով

ՄԱԿ-ում Իրանի դեսպանն իրանական ավիաընկերությունների դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցները տնտեսական ահաբեկչություն է որակել

Եվրոպական ինդեքսներ - 09/09/26