Արցախ

Ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը բանակցում է Ադրբեջանի ներկայացուցիչների հետ. ՌԴ ՊՆ

1 րոպեի ընթերցում

Ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը բանակցում է Ադրբեջանի ներկայացուցիչների հետ. ՌԴ ՊՆ

ԵՐԵՎԱՆ, 13 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեռնային Ղարաբաղում առաքելություն իրականացնող խաղաղապահ զորակազմն այսօր իր պատասխանատվության գոտում միջադեպ չի արձանագրել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին նշվում է ՌԴ ՊՆ կայքում:

Նշվում է, որ պարեկություն է իրականացվել 3 ուղղություններով՝ Մարտունու, Մարտակերտի և Շուշիի շրջաններում: Հաղորդագրությունում անդրադարձա կա նաև դեկտեմբերի 12-ից ադրբեջանցիների կողմից փակված Ստեփանակերտ-Գորիս ատոմայրուղու մասին:

«Ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը բանակցում է Ադրբեջանի ներկայացուցիչների հետ Ստեփանակերտ-Գորիս ճանապարհով քաղաքացիական մեքենաների անխոչընդոտ տեղաշարժը վերսկսելու համար»,-նշվում է կայքում:

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусскийTürkçe
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում