Վաղվանից Արցախի դպրոցները չեն գործի. Պետնախարարը կոչ է անում խնայել էլեկտրաէներգիան

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վաղվանից Արցախի Հանրապետության դպրոցները չեն աշխատի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտնեց Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը:

Վերջինս իր խոսքում անդրադարձավ նրան, որ Ադրբեջանն անջատել է Արցախի ամբողջ գազամատակարարումը:

«Դա նշանակում է, որ պետք է շատ խնայենք մեր բոլոր էներգիայի ծախսերը, պետք է ամեն ինչ անենք՝ հասկանալով իրականությունը, փորձենք պահպանել մեր ապրելաձևը»,-ասաց նա՝ հավելելով, որ ստիպված են լինելու վաղվանից փակել դպրոցները:

Նրա խոսքով՝ բոլոր պետք է ամեն ինչ անեն, որ ցույց տան, թե ով է արցախցին, և թե ինչպես կարող է նաև հաղթահարել այս դժվար վիճակը:

Նախարարը ևս մեկ անգամ խնդրանքով դիմեց արցախահայությանը՝ խնայող լինել էլեկտրաէներգիայի օգտագործման հարցում:

«Մենք ամեն ինչ անում ենք, որ իրավիճակի մասին իմանան ամբողջ աշխարհում, կոչ եմ անում մնալ ուժեղ և հավատալ, որ հաղթահարելու ենք այս ծանր վիճակը: Ճգնաժամի մեջ ենք, բայց շարունակում ենք ապրել ու վստահ ենք մեր ապագայի վրա»,-ասաց նա:

Հայերեն English Français Русский

Երևանում կայացել է Հայաստան-ԵՄ համատեղ աշխատանքային խմբի հինգերորդ հանդիպումը

E5 երկրների պաշտպանության նախարարները Փարիզում քննարկել են Ուկրաինային աջակցությունը

Նիդերլանդների ԱԳ նախարարը ժամանել է Հայաստան

ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալը կարևորել է գիտահեն լուծումների դերը քաղցրահամ ջրային էկոհամակարգերի պահպանության գործում

Եգիպտոսի խորհրդարանը հավանություն է տվել Սաուդյան Արաբիային ռազմական աջակցություն ցուցաբերելուն

Հայկական «Էլ Կլասիկո»-ում հաղթեց «Արարատ-Արմենիա»-ն

Ֆրանսիայի նախագահը սոցիալական ցանցերին մեղադրել է Ֆրանսիայում անկարգություններ խթանելու մեջ

Հայ նկարչուհի Սարկո Մենեի ստեղծագործություններն առաջին անգամ ներկայացվել են Հունաստանում

COP17-ի շրջանակում հայտարարվեց Գլոբալ բնապահպանական հիմնադրամի ընդհանուր ֆինանսավորումը 4.4 մլրդ դոլարի հասցնելու մասին

ՀՀ ԱԳՄԱ նախարարն ու ԵՀ գլխավոր տնօրենը քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության խորացումն ու առևտրի դիվերսիֆիկացումը