ԵՐԵՎԱՆ, 13 ԴԵԿՏԵՄԲԵՐ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Ադրբեջանը քիչ առաջ դադարեցրել է Արցախի Հանրապետության գազամատակարարումը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Արցախի Տեղեկատվական շտաբը:
«Եղանակային նման պայմաններում երկնագույն վառելիքի մատակարարման դադարեցումը հումանիտար ու տնտեսական ահաբեկչություն է, որը հետևողականորեն իրականացնում է Ադրբեջանը Արցախի խաղաղ բնակիչների դեմ:
Իրավիճակի մասին հանրությանը պարբերաբար տրամադրվելու է տեղեկատվություն»,- նշվում է շտաբից։