Արցախ

Ադրբեջանը 21-րդ դարում մի ամբողջ ժողովրդի կանգնեցնում է սովամահ լինելու առջև․ Բաբայանն ահազանգում է՝ Արցախի տոտալ շրջափակումը սկսված է

3 րոպեի ընթերցում

Ադրբեջանը 21-րդ դարում մի ամբողջ ժողովրդի կանգնեցնում է սովամահ լինելու առջև․ Բաբայանն ահազանգում  է՝ Արցախի տոտալ շրջափակումը սկսված է

ԵՐԵՎԱՆ, 13 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Արցախի Հանրապետությունն արդեն ավելի քան մեկ օր է՝ գտնվում է տոտալ շրջափակման մեջ։

«Արմենպրես»-ի մամուլի սրահում կազմակերպված հրատապ ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց Արցախի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Դավիթ Բաբայանը։

«Արդեն իսկ ավելի քան մեկ օր է՝ 29 ժամ, Արցախն ամբողջությամբ գտնվում է շրջափակման մեջ։ Տոտալ շրջափակումն արդեն սկսվել է, դա փաստ է։ Ինչ վերաբերում է հարցին, թե արդյոք դա նախաբան կլինի ավելի լայնածավալ գործողությունների համար, ապա ինչ-որ տեղ դա կախված է նաև միջազգային հանրության համապատասխան արձագանքից»,- ասաց Բաբայանը։

Նա նկատեց, որ միջազգային հանրության կողմից պատշաճ արձագանքի բացակայությունը, անտարբերությունը կարող է նորանոր վատ զարգացումների պատճառ դառնալ։

«Անպատժելիությունը խթանում է ագրեսիան։ Բնականաբար, երբ տեսնում են անպատժելիությունը, իսկ միջազգային հանրության որոշ անդամներ, օրինակ, Թուրքիան, ընդհակառակը՝ խրախուսում են այդ գործողությունները, բնական է, որ Ադրբեջանն ավելի համարձակ է դառնում և դիմում է այսպիսի սարսափելի քայլերի՝ 21-րդ դարում, փաստորեն, սովամահ լինելու առջև կանգնեցնելով մի ամբողջ ժողովրդի։ Եթե աշխարհով մեկ լինի շատ կոշտ արձագանք, կարծում եմ՝ դա իր ազդեցությունը կունենա»,- հայտարարեց Արցախի ԱԳ նախարարի պաշտոնակատարը։

Նա նշեց, որ Արցախի բոլոր բարձրաստիճան պաշտոնյաներն ու պետական ինստիտուտները մի շարք կարևոր պատգամներ են հղել միջազգային հանրությանը՝ կապված խաղաղապահ առաքելության և նրանց գործունեության հետ։ «Անհրաժեշտ է նախ և առաջ ավելացնել խաղաղապահների թվաքանակը՝ 1980 հոգի շփման գծի ամբողջ երկայնքով կանգնած, շատ քիչ թիվ է։ Այս ադրբեջանական թատերական ներխուժման դեմ կանգնած էին ընդամենը 1, 2 կամ 3 խաղաղապահ զինվոր։ Երկրորդը, մենք առաջարկել էինք, որ ռուս խաղաղապահները ստանան միջազգային մանդատ, որովհետև դա ցանկալի էր հենց ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից։ Դա կտար միջազգային լեգիտիմություն և հնարավորություն՝ կանխել նման սադրանքները։ Որովհետև այդ ուժերը խաղաղապահներ են, նրանք չեն պարտադրում խաղաղություն, ինչպես եղել է Կոսովոյում կամ այլ վայրերում։ Ստանալով միջազգային մանդատ՝ նոր որակ կհաղորդվեր առաքելությանը, և գուցե ավելի կայուն կլիներ իրավիճակը»,- ասաց Բաբայանը՝ փաստելով, որ հերթական անգամ տեղի է ունեցել 2020 թվականի նոյեմբերի 9-ի միջազգային պարտավորության կոպտագույն խախտում։

Առանձնացվել են շինություններ՝ վերափոխելու և ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց սոցիալական բնակարանով ապահովելու նպատակով

Հասարակական

Առանձնացվել են շինություններ՝ վերափոխելու և ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց սոցիալական բնակարանով ապահովելու նպատակով

2023 թվականին բնակարանային ապահովման ծրագրից օգտվել է ԼՂ-ից տեղահանված 839 ընտանիք

Հասարակական

2023 թվականին բնակարանային ապահովման ծրագրից օգտվել է ԼՂ-ից տեղահանված 839 ընտանիք

ԼՂ-ից բռնի տեղահանված 1437 անձ ստացել է ՀՀ քաղաքացիություն

Հասարակական

ԼՂ-ից բռնի տեղահանված 1437 անձ ստացել է ՀՀ քաղաքացիություն

ՄԱԿ-ը Իսրայելին կոչ է արել պատասխանատվության ենթարկել Գազայում ճամբարին հասցված ավիահարվածների մեղավորներին

Արցախ

ՄԱԿ-ը Իսրայելին կոչ է արել պատասխանատվության ենթարկել Գազայում ճամբարին հասցված ավիահարվածների մեղավորներին

ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագիրը մեկնարկել է

Արցախ

ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագիրը մեկնարկել է

Փաստաբանը հայտնում է Ստեփանակերտի քաղաքապետի տունը խուզարկելու մասին

Հասարակական

Փաստաբանը հայտնում է Ստեփանակերտի քաղաքապետի տունը խուզարկելու մասին

Կանադայի խորհրդարանում կազմակերպվել է «Լեռնային Ղարաբաղ. հայկական ժառանգությունը վտանգված է» խորագրով լուսանկարների ցուցահանդես

Մշակույթ

Կանադայի խորհրդարանում կազմակերպվել է «Լեռնային Ղարաբաղ. հայկական ժառանգությունը վտանգված է» խորագրով լուսանկարների ցուցահանդես

ԼՂ-ի մշակութային միջավայրը գտնվում է իսպառ ոչնչացման սպառնալիքի տակ. Համահայկական միությունը դատապարտում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի անհամաչափ քաղաքականությունը

Արցախ

ԼՂ-ի մշակութային միջավայրը գտնվում է իսպառ ոչնչացման սպառնալիքի տակ. Համահայկական միությունը դատապարտում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի անհամաչափ քաղաքականությունը

Ստեփանակերտում ադրբեջանական համալսարանի բացումը մաս է կազմում յուրացման զազրելի գործելակերպի. Համահայկական միություն

Քաղաքականություն

Ստեփանակերտում ադրբեջանական համալսարանի բացումը մաս է կազմում յուրացման զազրելի գործելակերպի. Համահայկական միություն

Կառավարությունը հաստատեց ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց բնակարանային ապահովման ծրագիրը

Արցախ

Կառավարությունը հաստատեց ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց բնակարանային ապահովման ծրագիրը

Ադրբեջանը հիմնահատակ ոչնչացրել է Բերձորի Սուրբ Համբարձում եկեղեցին

Արցախ

Ադրբեջանը հիմնահատակ ոչնչացրել է Բերձորի Սուրբ Համբարձում եկեղեցին

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում