Հասարակական

Նախիջևանի հայկական պատմամշակութային ժառանգությունը գրեթե ամբողջությամբ ոչնչացվել է. CHW համաղեկավար

3 րոպեի ընթերցում

Նախիջևանի հայկական պատմամշակութային ժառանգությունը գրեթե ամբողջությամբ ոչնչացվել է. CHW համաղեկավար

ԵՐԵՎԱՆ, 13 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Caucasus Heritage Watch հետազոտական կենտրոնի վերլուծությունները վկայում են այն մասին, որ Նախիջևանի հայկական պատմամշակութային ժառանգությունը գրեթե ամբողջությամբ ոչնչացվել է: Դա իր հերթին փաստում է այն մասին, որ Ադրբեջանի կողմից համակարգված արշավ է հայկական մշակութային և կրոնական ժառանգության դեմ: Ինչպես տեղեկացնում է«Արմենպրես»-ը, «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» 4-րդ գլոբալ ֆորումի ժամանակ այս մասին ասաց Քորնելլի համալսարանի Մերձավոր Արևելքի ուսումնասիրությունների ֆակուլտետի ասոցացված պրոֆեսոր, Caucasus Heritage Watch-ի համաղեկավար Լորի Խաչադուրյանը՝ ներկայացնելով արբանյակային տեխնոլոգիաների հնարավորությունը մշակութային ցեղասպանությունը փաստելու համար:

« 2020 թվականին ես ու իմ գործընկերները հիմնեցինք ոչ քաղաքական հետազոտական կենտրոն, որը կոչվում է Caucasus Heritage Watch: CHW-ն մշտադիտարկում է և փաստագրում վնասված պատմամշակութային ժառանգությունը՝ օգտագործելով արբանյակային պատկերները, աղբյուրները: Մենք հավաքագրում ենք պատմամշակութային օբյեկտների ոչնչացման մասին ապացույցներ և փաստեր, որոնք կարող են օգտագործվել դատարանում»,- ասաց Խաչադուրյանը:

Caucasus Heritage Watch հետազոտական կենտրոնն այժմ ուսումնասիրում է երկու ոլորտ՝ Նախիջևանում հետխորհրդային շրջանում հայկական պատմամշակութային ժառանգության վիճակը և Լեռնային Ղարաբաղի առաջին և երկրորդ պատերազմի ժամանակ պատմամշակութային ժառանգության վիճակը:

«Սեպտեմբերին CHW ավարտեց Նախիջևանի հայկական մշակութային ժառանգության մեկամյա հետազոտությունը: Մենք ուսումնասիրել ենք միջնադարյան և նոր ժամանակների ժառանգության գրեթե բոլոր վայրերը: Մենք գնահատեցինք հայկական ժառանգության 110 օբյեկտների վիճակը: Արբանյակային պատկերները մեզ հնարավորություն տվեցին 1997 թվականից 2011 թվականներին 108 հուշարձանների ամբողջական ոչնչացումը փաստելու, որոնք կարողացել ենք տեղորոշել և գնահատել: Օրինակ՝ շատ վայրերում, որտեղ եղել են հայկական եկեղեցիներ, այժմ դատարկ տարածքներ են: Հինգ դեպքում դրանց տեղը մզկիթներ կամ պետական շենքներ են կառուցվել: Ապշեցուցիչ են նաև բազմաթիվ դեպքերը, երբ լքված վայրերում բուլդոզերներով վերացրել են միմիայն հայկական պատմամշակութային ժառանգությունը: Երևույթ, որը վկայում է նրանց նախանձախնդիր մոտեցման մասին՝ ջնջելու հայկական ամեն ինչը: Արբանյակային վկայությունները ցույց են տալիս, որ 1997-ից 2011 թվականները Նախիջևանում հայկական պատմամշակութային ժառանգության օբյեկտները գրեթե ամբողջությամբ ոչնչացվել են»,- ընդգծեց Խաչադուրյանը:

Նրա դիտարկմամբ՝ այդ փաստերը ցույց են տալիս, որ Ադրբեջանի կողմից համակարգված արշավ է՝ վերացնելու հայկական համայնքային և կրոնական ներկայության բոլոր հետքերը, որպեսզի հայերին հեռացնեն տարածաշրջանի պատմությունից:

«Մենք կազմել ենք 408 էջանոց զեկույց, որին կարող են ծանոթանալ բոլորը»,- եզրափակեց Խաչադուրյանը:

ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը մանրամասներ է հայտնել Աղվերանի հյուրանոցներից մեկի անցակետում տեղի ունեցած պայթյունի վերաբերյալ

Հասարակական

ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը մանրամասներ է հայտնել Աղվերանի հյուրանոցներից մեկի անցակետում տեղի ունեցած պայթյունի վերաբերյալ

Աղվերանի հյուրանոցներից մեկի պահակակետում պայթյունի հետևանքով մեկ անձ տեղափոխվել է հիվանդանոց

Հասարակական

Աղվերանի հյուրանոցներից մեկի պահակակետում պայթյունի հետևանքով մեկ անձ տեղափոխվել է հիվանդանոց

ENNHRI-ը հայտարարություն է տարածել ՀՀ ՄԻՊ-ի նկատմամբ քաղաքական գործիչների կողմից սպառնալիքների և հարձակումների առնչությամբ

Հասարակական

ENNHRI-ը հայտարարություն է տարածել ՀՀ ՄԻՊ-ի նկատմամբ քաղաքական գործիչների կողմից սպառնալիքների և հարձակումների առնչությամբ

ՀՀ Ազգային ժողովի նախագահի մամուլի քարտուղար Նելլի Ղուլյանը դադարեցնում է աշխատանքն այդ պաշտոնում

Հասարակական

ՀՀ Ազգային ժողովի նախագահի մամուլի քարտուղար Նելլի Ղուլյանը դադարեցնում է աշխատանքն այդ պաշտոնում

Նախաքննությամբ պարզվում են 4 մարդու կյանք խլած ավտովթարին հանգեցրած գործոնները. ՀՀ քննչական կոմիտե

Հասարակական

Նախաքննությամբ պարզվում են 4 մարդու կյանք խլած ավտովթարին հանգեցրած գործոնները. ՀՀ քննչական կոմիտե

Արմավիրի մարզի Ծաղկալանջ գյուղում ավտոմեքենա է այրվել

Հասարակական

Արմավիրի մարզի Ծաղկալանջ գյուղում ավտոմեքենա է այրվել

Վայոց ձորի մարզի Գետափ-Մարտունի ավտոճանապարհին հողաշերտի փլվածքը մաքրվել է, ճանապարհը երկկողմանի երթևեկելի է

Հասարակական

Վայոց ձորի մարզի Գետափ-Մարտունի ավտոճանապարհին հողաշերտի փլվածքը մաքրվել է, ճանապարհը երկկողմանի երթևեկելի է

«Հայկական Ավիաուղիներ»-ը կթռչեն Ուֆա

Հասարակական

«Հայկական Ավիաուղիներ»-ը կթռչեն Ուֆա

ՃՏՊ Գորիս-Խնձորեսկ ավտոճանապարհին. կան տուժածներ և զոհ

Հասարակական

ՃՏՊ Գորիս-Խնձորեսկ ավտոճանապարհին. կան տուժածներ և զոհ

Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով բուժօգնության է դիմել 79 քաղաքացիական անձ և ոստիկան

Հասարակական

Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով բուժօգնության է դիմել 79 քաղաքացիական անձ և ոստիկան

Եթե պարզվի, որ օրենքից դուրս որևէ բան է եղել, կտրվի համապատասխան արձագանք. Փաշինյանը՝ ոստիկանների գործողությունների մասին

Հասարակական

Եթե պարզվի, որ օրենքից դուրս որևէ բան է եղել, կտրվի համապատասխան արձագանք. Փաշինյանը՝ ոստիկանների գործողությունների մասին

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում