Արցախ

13 ժամ շարունակ փակ է Արցախն աշխարհին կապող միակ ճանապարհը

1 րոպեի ընթերցում

13 ժամ շարունակ փակ է Արցախն աշխարհին կապող միակ ճանապարհը

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 13 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Արցախը Հայաստանի հետ կապող միակ ճանապարհը շարունակում է փակ մնալ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Արցախի Հանրապետության ներքին գործերի նախարարությունը։

«13 ժամ շարունակ փակ է Արցախն աշխարհին կապող միակ ճանապարհը։ Այսօր առավոտյան մի խումբ ադրբեջանցիներ` բնապահպանական պատճառաբանություններով ժամը 10:30-ի հատվածում փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղու Շուշի-Քարին տակ հատվածը։ Հարյուրավոր քաղաքացիներ, այդ թվում`անչափահասներ, չեն կարողանում տուն վերադառնալ, նրանց մի մասը ժամանակավոր մնացել է Սյունիքի մարզում։ Ընդհատված է Շուշիի շրջանի Լիսագոր, Մեծ շեն, Հին շեն և Եղցահող գյուղերի տրանսպորտային կապը մայրաքաղաք Ստեփանակերտի հետ։ Իրավիճակի զարգացումների վերաբերյալ ՆԳ նախարարությունը կտրամադրի լրացուցիչ տեղեկություն»,- ասված է հաղորդագրության մեջ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում