Արցախ

ՌԴ խաղաղապահ զորակազմից հայտնում են միջադեպեր չգրանցվելու մասին

1 րոպեի ընթերցում

ՌԴ խաղաղապահ զորակազմից հայտնում են միջադեպեր չգրանցվելու մասին

ԵՐԵՎԱՆ, 12 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դեկտեմբերի 12-ին, Լեռնային Ղարաբաղում առաքելություն իրականացնող ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում հրադադարի խախտման միջադեպեր չեն գրանցվել։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին նշվում է ՌԴ ՊՆ կայքում: Նշվում է, որ պարեկություն է իրականացվել երեք ուղղություններով՝ Մարտակերտի, Մարտունու շրջաններում և Լաչինի միջանցքում:

Քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ, այսօր առավոտյան ժամը 10:30-ի հատվածում կրկին փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Դրա հետևանքով ընդհատվել է Շուշիի շրջանի Լիսագոր, Մեծ շեն, Հին շեն և Եղցահող գյուղերի տրանսպորտային կապը մայրաքաղաք Ստեփանակերտի հետ։ Ինչպես հայտնել էին Արցախի ներքին գործերի նախարարությունից, Արցախը ՀՀ և աշխարհի հետ կապող կյանքի միակ ճանապարհն արդեն 9 ժամ է շարունակում է փակ մնալ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում