Արցախ

Արցախի ԱԺ խմբակցությունները խաղաղապահներին հորդորում են առավել կոշտ միջոցներով կանխել ադրբեջանցիների հակամարդկային գործողությունները

3 րոպեի ընթերցում

Արցախի ԱԺ խմբակցությունները խաղաղապահներին հորդորում են առավել կոշտ միջոցներով կանխել ադրբեջանցիների հակամարդկային գործողությունները

ԵՐԵՎԱՆ, 12 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության Ազգային ժողովի խմբակցությունները հայտարարություն են տարածել՝ խստորեն դատապարտելով Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից կազմակերպված սադրիչ գործողությունները, որոնք միտված են տարածաշրջանում իրավիճակի ապակայունացմանը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Արցախի ԱԺ խմբակցությունների հայտարարության մեջ, մասնավորապես, նշված է.

«Արցախի խաղաղ բնակչության նկատմամբ ֆոսֆորային ռումբեր օգտագործած ադրբեջանցիները բնապահպանական պատրվակով վերջին օրերին երկրորդ անգամ արգելափակեցին Ստեփանակերտ-Գորիս կյանքի ճանապարհը` նոյեմբերի 9(10)-ի եռակողմ համաձայնագրով միջանցքի կարգավիճակ ստացած մայրուղին:

Խստորեն դատապարտում ենք Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից կազմակերպված սադրիչ գործողությունները, որոնք միտված են տարածաշրջանում իրավիճակի ապակայունացմանը:

Դիմում ենք Արցախի Հանրապետության քաղաքացիներին` ցուցաբերել զսպվածություն, լինել զգոն, որպեսզի միասնական ջանքերով կանխենք ադրբեջանցիների ցանկացած սադրիչ գործողություն: Իր գոյապայքարի ընթացքում բազում դժվարություններ հաղթահարած մեր ժողովուրդը այս անգամ էլ կդիմակայի առկա և ապագա մարտահրավերներին:

Միջազգային հանրությանը կոչ ենք անում կոնկրետքայլերով գործողություններ ձեռնարկել՝ զսպելու Ադրբեջանի ագրեսիվ նկրտումները:

Ռուս խաղաղապահներին հորդորում ենք եռակողմ համաձայնագրի շրջանակում առավել կոշտ միջոցներով կանխել ադրբեջանցիների նմանօրինակ հակամարդկային գործողությունները»:

Հայտարարության տակ ստորագրել են՝

«Արցախի Ժողովրդավարական Կուսակցություն». խմբակցության ղեկավար՝ Դ. Մելքումյան

«Հայ Հեղափոխական Դաշնակցություն». խմբակցության ղեկավար՝ Ա. Մոսիյան

«Արդարություն». խմբակցության ղեկավար՝ Դ. Գալստյան

«Միասնական Հայրենիք». խմբակցության ղեկավար՝ Մ. Պետրոսյան

«Ազատ Հայրենիք-ՔՄԴ». խմբակցության ղեկավար՝ Ա. Հարությունյան

Քաղաքացիականհագուստներովմիխումբադրբեջանցիներ,կրկինբնապահպանականպատճառաբանությամբ,դեկտեմբերի 12-ի առավոտյանժամը10:30-իհատվածումփակելենՍտեփանակերտ-Գորիսմայրուղին:Արցախի ոստիկանությունը հայտնել է, որժամը 14։00-ի դրությամբ Լիսագոր-Շուշի և Ստեփանակերտ-Շուշի ավտոճանապարհին հարյուրավոր քաղաքացիներ մնացել են ճանապարհին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում