Արցախ

Փակելով միջանցքն՝ Ադրբեջանը նպատակ է հետապնդում վարկաբեկել խաղաղապահ ուժերի դերակատարությունը. Արցախի ԱԺ նախագահ

2 րոպեի ընթերցում

Փակելով միջանցքն՝ Ադրբեջանը նպատակ է հետապնդում վարկաբեկել խաղաղապահ ուժերի դերակատարությունը. Արցախի ԱԺ նախագահ

ԵՐԵՎԱՆ, 12 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը դատապարտել է Ադրբեջանի հերթական սադրիչ գործողությունները՝ նշելով, որ վտանգված է Արցախի Հանրապետության և Արցախի ժողովրդի լիարժեք կյանքի և ապրելու իրավունքը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Արցախի ԱԺ նախագահը դատապարտող իր խոսում շեշտել է.

«Ադրբեջանական կողմը դեկտեմբերի 12-ին ժամը 10:30-ից արդեն 2-րդ անգամ փակել է Արցախը Հայաստանին կապող միակ միջպետական մայրուղին:

Աննախադեպ վտանգված է Արցախի Հանրապետության և Արցախի ժողովրդի լիարժեք կյանքի և ապրելու իրավունքը:

Փակելով միջանցքը՝ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը հետապնդում է մի քանի նպատակ.

փոխել ստատուս քվոն, որը ստեղծվել է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից հետո.

վարկաբեկել ռուս խաղաղապահ ուժերի դերակատարությունը,

ստուգել մեր զգոնությունը, եթե բացակայում է ՝ հայաթափել Արցախը:

Կոչ ենք անում միջազգային հանրության շահագրգիռ կազմակերպություններին՝ խստորեն դատապարտել Ադրբեջանի սադրիչ գործողությունները և ադեկվատ զսպման մեխանիզմներ կիրառել Ադրբեջանի նկատմամբ:

Դիմում ենք ՀՀ իշխանություններին և ժողովրդին, սփյուռքահայությանը, Արցախում ապրող մեր հայրենակիցներին ՝ հանուն Հայաստանի սահմանամերձ շրջանների և Արցախի Հանրապետության պաշտպանության, մի կողմ դնել ներքին տարաձայնությունները, այլապես վաղը ուշ կլինի»:

Քաղաքացիականհագուստներովմիխումբադրբեջանցիներ,կրկինբնապահպանականպատճառաբանությամբ,դեկտեմբերի 12-իառավոտյանժամը10:30-իհատվածումփակելենՍտեփանակերտ-Գորիսմայրուղին:Արցախի ոստիկանությունը հայտնել է, որժամը 14։00-ի դրությամբ Լիսագոր-Շուշի և Ստեփանակերտ-Շուշի ավտոճանապարհին հարյուրավոր քաղաքացիներ մնացել են ճանապարհին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում