Վարչապետը կոչ է անում միջազգային հանրությանը լուրջ վերաբերվել ԼՂ հայության կողմից ցեղասպանության սպառնալիքի մասին հնչող ահազանգերին

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչները առավել շեշտում և ընդգծում են 20 դարի առաջին ցեղասպանությունը՝ Օսմանյան Կայսրությունում տեղի ունեցած Հայոց ցեղասպանությունը, բայց այսօր էլ ցեղասպանության սպառնալիքը և վտանգը մեր տարածաշրջանում դիտարկվում է որպես հրատապ կանխարգելման երևույթ։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» 4-րդ գլոբալ ֆորումի ժամանակ ունեցած ելույթում այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Արդեն 4-րդ անգամն է, որ Հայաստանը հյուրընկալում է «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումը։ Ուզում եմ ողջունել նախ մասնակիցներին՝ մարդու իրավունքների պաշտպանությունն ապահովող ցեղասպանություններն ու զանգվածային այլ ոճրագործությունները կանխելու, արդարությունն ու ճշմարտությունը վերականգնելու մանդատով օժտված մեր գործընկերներին, պաշտոնյաններին, գիտնականներին, դիվանագետներին, քաղաքական գործիչներին և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը ներկայացնող մասնագետներին։ 1948 թվականի դեկտեմբերի 8-ին ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի կողմից ընդունվեց «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին» կոնվենցիան։ Կոնվենցիան ընդունելուց տարիներ անց՝ 2015 թվականին, Հայաստանի նախաձեռնության և միջազգային համայնքի լայն աջակցության շնորհիվ հնարավոր եղավ ընդունել Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի ու արժանապատվության և այդ հանցագործության կանխարգելման միջազգային օրը։ Այս համատեքստում ուզում եմ ընդգծել, որ նախորդ գլոբալ ֆորումների ընթացքում, ցավոք, ավելի ու ավելի շատ ցեղասպանության երևույթը սկսել են դիտարկել ոչ միայն որպես պատմական երևույթ, ոչ միայն որպես պատմական ժառանգություն, այլև մի վտանգ և սպառնալիք, որն այսօր էլ աշխարհի տարբեր տարածաշրջաններում գոյություն ունի, և իսկապես ցեղասպանության կանխարգելումը դառնում է իրական խնդիր»,- ասաց Փաշինյանը։

Վարչապետն ընդգծեց, որ վերջին շրջանում ավելի ու ավելի շատ են վտանգները, մասնավորապես՝ Լեռնային Ղարաբաղի հայության ներկայացուցիչների կողմից ահազանգվում է պոտենցիալ ցեղասպանությունը՝ որպես սպառնալիք։

«Կարծում եմ՝ այդ ահազանգերին մենք բոլորս և միջազգային հանրությունը պետք է իսկապես լուրջ վերաբերվենք։ Թվում էր, թե 2020 թվականի նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարությունը ստեղծել է մեխանիզմները Լեռնային Ղարաբաղի հայությանը պոտենցիալ ցեղասպանությունից պաշտպանելու համար, բայց, ցավոք, հետագայում քայլ-քայլ մենք տեսանք և շարունակում ենք տեսնել իրողություններ, որոնք հնչող մտավախությունները դարձնում են ավելի ու ավելի առարկայական»,- եզրափակեց Փաշինյանը։

Հայերեն العربية English Русский

Այս խաղում որոշիչ եղան դետալային սխալները. Տուլիպան` «Յագելոնիա»-ի դեմ խաղի մասին

«Արարատ-Արմենիա»-ն Լեհաստանում զիջեց «Յագելոնիա»-ին

Տեղի է ունեցել COP17–ի շրջանակում անցկացվող Առաջնորդների գագաթնաժողովի բացման արարողությունը

ԱՄՆ ֆինանսների նախարարությունը նոր պատժամիջոցներ է սահմանել Իրանի դեմ

Ստամբուլում հորդառատ անձրևների հետևանքով զոհերի թիվը հասել է չորսի

Մադուրոն Նյու Յորքի դատարանում նոր մեղադրանքները կեղծ է անվանել

COP17. Առաջնորդների գագաթնաժողովի բացման արարողություն

Ռումինիայի ափերի մոտ անօդաչու թռչող սարքի հարվածից հետո «Wine Trader» լցանավի անձնակազմի յոթ անդամներն անհետ կորել են

Ամիսներ շարունակվող անտառային հրդեհները Հարավարևելյան Ասիայում օդի աղտոտվածության ճգնաժամ են առաջացրել

Կալասը Ուկրաինայի կողմից ՌԴ նավթավերամշակման գործարաններին հասցված հարվածները օրինական է որակել