Արցախ

Արցախի նախագահը հանդիպել է Մարսելի հայ համայնքի ներկայացուցիչների հետ

1 րոպեի ընթերցում

Արցախի նախագահը հանդիպել է Մարսելի հայ համայնքի ներկայացուցիչների հետ

ԵՐԵՎԱՆ, 10 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխատանքային այցով Ֆրանսիայի Հանրապետությունում գտնվող Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորած պատվիրակությունը դեկտեմբերի 9-ին հանդիպել է Մարսելի հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են Արցախի նախագահի աշխատակազմից, հանդիպումը, որը կազմակերպել էր Ֆրանսահայ միությունների համակարգող խորհրդի (CCAF) Մարսելի տեղական կառույցը, տեղի է ունեցել Մարսելի Սրբոց Թարգմանչաց առաքելական մայր եկեղեցու վարչական կենտրոնում:

Երկրի ղեկավարը շնորհակալություն է հայտնել Մարսելի հայ համայնքին մշտապես Արցախի կողքին լինելու համար, նշելով, որ ֆրանսահայերն առանցքային դերակատարություն ունեն ֆրանսիական իշխանությունների հետ կապերի զարգացման հարցում:

Նախագահ Հարությունյանը հանդիպման մասնակիցներին է ներկայացրել Արցախում տիրող իրավիճակը, սոցիալ-տնտեսական կարիքները, ինչպես նաև այն ծրագրերը, որոնք ուղղված են պատերազմի հետևանքով բռնի տեղահանված անձանց, ենթակառուցվածքային ռազմավարական խնդիրների լուծմանը, բնակչության բնականոն կենսագործունեության համար բավարար պայմանների ստեղծմանը:

Հանդիպման ընթացքում նախագահ Հարությունյանը նաև պատասխանել է ներկաներին հուզող հարցերին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում