Արցախ

Արցախի ԱԺ-ն աշխարհի բոլոր պետություններին առաջարկել է ցեղասպանություն որակել Ադրբեջանի սադրիչ գործողություններն Արցախի դեմ

1 րոպեի ընթերցում

Արցախի ԱԺ-ն աշխարհի բոլոր պետություններին առաջարկել է ցեղասպանություն որակել Ադրբեջանի սադրիչ գործողություններն Արցախի դեմ

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 9 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Ազգային ժողովն աշխարհի բոլոր պետություններին և նրանց խորհրդարաններին առաջարկել է դատապարտել Ադրբեջանի ներկայիս սադրիչ գործողությունները Արցախի և նրա ժողովրդի նկատմամբ և որակել այն որպես 21-րդ դարում իրականացվող ցեղասպանություն:

«Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին Արցախի Ազգային ժողովից:

Հաղորդագրության մեջ նշվում է, որ Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը դեկտեմբերի 9-ի՝ ՄԱԿ-ի կողմից հաստատված ցեղասպանությունների կանխարգելման և դատապարտման օրվա առիթով հրապարակել է Արցախի ԱԺ առաջարկությունը.

«Ռուսաստանի Դաշնությանը, Ամերիկայի Միացյալ Նահանգներին, Ֆրանսիային, աշխարհի բոլոր պետություններին և նրանց խորհրդարաններին Արցախի Հանրապետության Ազգային ժողովն առաջարկում է ՝ դատապարտել Ադրբեջանի ներկայիս սադրիչ գործողությունները Արցախի Հանրապետության ու նրա ժողովրդի նկատմամբ և որակել այն որպես 21-րդ դարում իրականացվող ցեղասպանություն»,-ասված է առաջարկում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում