ՀՀ վարչապետը Բիշքեկում կմասնակցի Եվրասիական բարձրագույն խորհրդի նիստին
1 րոպեի ընթերցում
![ՀՀ վարչապետը Բիշքեկում կմասնակցի Եվրասիական բարձրագույն խորհրդի նիստին](http://armenpress.am/resized/480/static/news/b/2022/12/1099183.jpg)
ԵՐԵՎԱՆ, 8 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Ղրղզստանի Հանրապետություն:
Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են ՀՀ Կառավարությունից, վարչապետը Բիշքեկում կմասնակցի Եվրասիական բարձրագույն խորհրդի հերթական նիստին:
Այցի շրջանակում նախատեսվում է նաև ՀՀ վարչապետ Փաշինյանի հանդիպումը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: