Փարիզը միշտ կլինի Արցախի կողքին. նախագահ Հարությունյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Իդալգոյի հետ

2 րոպեի ընթերցում

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 8 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի Հանրապետությունում գտնվող Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի հետ:

Հանդիպմանը քննարկվել են Արցախ-Ֆրանսիա կապերի զարգացմանը, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը վերաբերող տարբեր հարցեր:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, Արայիկ Հարությունյանը բարձր է գնահատել Անն Իդալգոյի ջանքերը՝ ուղղված Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանությանը, անկախության միջազգային ճանաչման համար պայքարին սատարմանը, ինչպես նաև Ադրբեջանի կողմից բռնազավթված տարածքներում Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության պաշտպանությանը: Նախագահը նաև շնորհակալություն է հայտնել Փարիզի քաղաքային խորհրդի անդամներին՝ Արցախի Հանրապետության անկախության ճանաչման բանաձևի օգտին քվեարկելու համար:

Նախագահ Հարությունյանն ընդգծել է, որ միջազգային հարաբերությունների զարգացումը Արցախի համար շարունակում է մնալ առաջնահերթ խնդիրներից մեկը: Այդ համատեքստում երկրի ղեկավարը կարևորել է Ֆրանսիայի վարչական շրջանների և քաղաքների հետ ունեցած ապակենտրոնացված համագործակցության ընդլայնումն ու խորացումը՝ հույս հայտնելով, որ երկկողմ հարաբերությունները զարգանալու են դինամիկ կերպով:

Փարիզի քաղաքապետը վստահեցրել է, որ Փարիզը միշտ կլինի Արցախի և նրա ժողովրդի կողքին՝ պաշտպանելով նրա ինքնորոշման և խաղաղ ապրելու իրավունքները:

Հայերեն English Français Русский Türkçe

Քաղաքաշինության կոմիտեի նախագահը դիտարկել է հանրային ծառայողների համար իրականացվող բնակարանաշինական ծրագրի ընթացքը

Ռուբինյանն ու Ֆերրանտին ընդգծել են, որ Հայաստան-Իտալիա հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա

Հայաստանում ֆրանսիայի նորանշանակ դեսպանն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Երևանի քաղաքապետարանը քաղաքը մաքրող նոր փոշեկուլներ է ձեռք բերել

ՀՀ պետական պարտքը 2026 թվականի հունիսի 30-ի դրությամբ 5 տրիլիոն 116 միլիարդ դրամ է

Հայաստանը քաղաքակրթական կամուրջ է Հնդկաստանի ու Եվրոպայի միջև. Երևանում կայացավ միջազգային համաժողով

Ֆասթ Բանկի աջակցությամբ վերանորոգվել են Դրամատիկական թատրոնի ենթակառուցվածքները

Հայաստան-Լեհաստան մշակութային երկխոսություն. քննարկվել է գորգերի համատեղ ցուցադրության հնարավորությունը

Իսրայելը հայտարարել է Մեծ Բրիտանիայի դեմ պատասխան պատժամիջոցների մասին

Քվեարկության գաղտնիությունը խախտելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է