Տնտեսություն

Խորհրդարանն ընդունեց 2023 թվականի պետական բյուջեի նախագիծը

1 րոպեի ընթերցում

Խորհրդարանն ընդունեց 2023 թվականի պետական բյուջեի նախագիծը

ԵՐԵՎԱՆ, 8 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի մասին օրենքին նախագիծը ստացավ խորհրդարանի հավանությունը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նախագիծն ընդունվեց դեկտեմբերի 8-ին՝ քվեարկությամբ ստանալով 66 կողմ, 28 դեմ ձայներ:

2023 թվականի պետական բյուջեի ծախսերը կազմելու են 2 տրլն 591 մլրդ դրամ, իսկ եկամուտները՝ 2 տրլն 302 մլրդ դրամ: Հարկային եկամուտները սահմանված են 2 տրլն 203.7 մլրդ դրամ: Դեֆիցիտը կկազմի 289 մլրդ դրամ:

Պետբյուջեի նախագծի հիմքում դրված է 7 տոկոս տնտեսական աճի կանխատեսումը:

Նախատեսվում է, որ կառավարության պարտքը դրամային արտահայտությամբ 2023 թվականի ավարտին կկազմի 4 տրլն 645 մլրդ դրամ կամ ՀՆԱ-ի 49.8 տոկոսը: Այս ցուցանիշի հաշվարկի հիմքում ընկած է ԱՄՆ դոլարի նկատմամբ դրամի 436 փոխարժեքը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում