Պաշտոնական

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարը մասնակցել է «Միջազգային հակակոռուպցիոն» գլոբալ կոնֆերանսին

2 րոպեի ընթերցում

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարը մասնակցել է «Միջազգային հակակոռուպցիոն» գլոբալ կոնֆերանսին

ԵՐԵՎԱՆ, 8 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը 2022 թ. դեկտեմբերի 6-7-ը Վաշինգտոնում մասնակցել է «Միջազգային հակակոռուպցիոն» գլոբալ կոնֆերանսին։

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են վարչապետի աշխատակազմից, կոնֆերանսը միավորել էր ավելի քան 3000 կառավարությունների, քաղաքացիական հասարակության, ակադեմիայի և այլ միջազգային կազմակերպությունների մասնակիցների և երկրների առաջնորդների։

Հայաստանից նաև ներկայացված են եղել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի, Պետական եկամուտների, Գլխավոր դատախազության, Մարդու իրավունքների, Կենտրոնական բանկի, Արդարադատության նախարարության և Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները։

Կոնֆերանսի մասնակիցները ներկայացրել են կոռուպցիայի դեմ պայքարի իրենց ձեռքբերումների, ձախողումների և գլոբալ մարտահրավերների մասին։ Ընդգծվել է համավարակի, պատերազմների և ավտոկրատ ռեժիմների ազդեցությունը բարեփոխումների և հատկապես՝ կոռուպցիայի կանխարգելման և պայքարի հարցում։

Կոնֆերանսի շրջանակում կայացել են մի շարք հանդիպումներ և քննարկումներ` Հայաստանում ընթացող կոռուպցիայի դեմ պայքարի և կանխարգելման համակարգային բարեփոխումներն արդյունավետ իրականացնելու և նոր համագործակցային ուղիներ խթանելու շուրջ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում