Արցախ

Արցախի նախագահը և ՀՅԴ Ֆրանսիայի Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչները քննարկել տարածաշրջանային գործընթացներին վերաբերող հարցեր

1 րոպեի ընթերցում

Արցախի նախագահը և ՀՅԴ Ֆրանսիայի Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչները քննարկել տարածաշրջանային գործընթացներին վերաբերող հարցեր

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխատանքային այցով Ֆրանսիայի Հանրապետությունում գտնվող Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորած պատվիրակությունը Փարիզում հանդիպել է Հայ Հեղափոխական Դաշնակցության Ֆրանսիայի Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչների հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմից, հանդիպմանը, որին մասնակցում էին ՀՅԴ Բյուրոյի անդամներ Մուրադ Փափազյանը և Հովսեփ Տեր-Գևորգյանը, քննարկվել են Արցախի ներքին և արտաքին քաղաքականությանը, Արցախ-Սփյուռք համագործակցությանը, տարածաշրջանային գործընթացներին վերաբերող հարցեր:

Ըստ աղբյուրի՝ երկրի ղեկավարը պահանջված և օգտակար է համարել նման հանդիպումները` արժևորելով ՀՅԴ ներդրումն Արցախի զարգացման և զորացման ու համազգային խնդիրների լուծման գործում:

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում