Տաթև-Սատանի կամուրջ ավտոճանապարհին շուրջ 100 ավտոմեքենա արգելափակված է
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն դեկտեմբերի 7-ին ժամը 11։35-ին ահազանգ է ստացվել, որ Տաթև-Սատանի կամուրջավտոճանապարհին բեռնատար ավտոմեքենան ընդունել է մկրատաձև դիրք՝ ավտոճանապարհը դարձնելով երկկողմանի փակ:
Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության Աղվանի առաջնային օգնության կետից մեկ մարտական հաշվարկ։
Ըստ նախնական տվյալների՝ կա շուրջ 100 արգելափակված ավտոմեքենա։
Կարդացեք հոդվածը` Русский