Պաշտոնական

ՀՀ նախագահը շնորհավորել է Թաիլանդի թագավորին` Ազգային տոնի կապակցությամբ

1 րոպեի ընթերցում

ՀՀ նախագահը շնորհավորել է Թաիլանդի թագավորին` Ազգային տոնի կապակցությամբ

ԵՐԵՎԱՆ, 5 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Թաիլանդի թագավոր Մահա Վաջիրալոնգկորն Ֆրա Վաջիրակլաոչաոյուհուային Թաիլանդի Ազգային տոնի կապակցությամբ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ուղերձում ասվում է.

«Հայաստանը կարևորում է Թաիլանդի հետ բարեկամական կապերի հետևողական զարգացումն ու խորացումն ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարթակներում։

Լիահույս եմ, որ համատեղ ջանքերով կամրապնդենք և կընդլայնենք համագործակցությունը՝ ի շահ մեր ժողովուրդների։

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություն, իսկ Թաիլանդի բարեկամ ժողովրդին՝ հարատև խաղաղություն և բարեկեցություն»։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում