Պաշտոնական

Շարունակվում են առողջության համապարփակ ապահովագրության համակարգի ներդրման շուրջ քննարկումները

2 րոպեի ընթերցում

Շարունակվում են առողջության համապարփակ ապահովագրության համակարգի ներդրման շուրջ քննարկումները

ԵՐԵՎԱՆ, 1 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ այսօր կայացել է առողջության համապարփակ ապահովագրության համակարգի ներդրման վերաբերյալ հերթական խորհրդակցությունը:

Ինչպես«Արմենպրես»-ին հայտնում են վարչապետի աշխատակազմից, վարչապետին զեկուցվել է նախորդ քննարկման արդյունքներով տրված հանձնարարականների կատարման ընթացքի մասին: Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ներկայացրել է համընդհանուր ապահովագրության համակարգի ներդրման հայեցակարգի նախագծի լրամշակված տարբերակը՝ նշելով, որ այն քննարկվել է Կառավարության և Ազգային ժողովի գործընկերների հետ, հստակեցվել են մի շարք հայեցակարգային սկզբունքներ:

Նշվել է, որ հայեցակարգի հաստատմանը հաջորդելու է օրենսդրական ապահովման գործընթացը, զուգահեռ իրականացվելու են ենթակառուցվածքների ապահովման, որակի չափանիշների ներդրման, մասնագիտական պատրաստվածության բարձրացման, լիցենզավորման գործընթացներ: Հիշեցնենք, որ առողջության ապահովագրության համակարգը նախատեսվում է գործարկել ՀՀ ողջ բնակչության համար, փուլային տարբերակով՝ մինչև 2027 թվականը, մասնակցության կամավոր ու պարտադիր բաղադրիչներով:

Մտքերի փոխանակության ձևաչափով քննարկվել են ապահովագրության համակարգի ֆինանսական գնահատականին, ֆինանսավորման ու կառավարման մեխանիզմներին վերաբերող հարցեր:

Վարչապետը հանձնարարել է վերջնական տեսքի բերել հայեցակարգի նախագիծը և սկսել օրենսդրական կարգավորման մշակման գործընթացը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում