«Ճամփորդում եմ առանց COVID-19-ի» հավելվածի հնարավորությունները կընդլայնվեն

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ճամփորդում եմ առանց COVID-19-ի» բջջային հավելվածը, որը մշակվել է կորոնավիրուսի համավարակի շրջանում, ցույց է տվել բարձր արդյունավետություն, և դրա մշակումները ապագայում օգտակար կլինեն Եվրասիական տնտեսական միության շրջանակներում այլ թվային նախագծերի մշակման ժամանակ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց Եվրասիական զարգացման բանկի վարչության նախագահի տեղակալ, թվային նախաձեռնությունների հիմնադրամի համակարգող Տիգրան Սարգսյանը Մոսկվա-Մինսկ-Բիշքեկ-Երևան տեսակամուրջի ժամանակ, որը կազմակերպվել է «Ռուսաստանն այսօր» միջազգային տեղեկատվական գործակալության հարթակում և նվիրված Է ԵԶԲ թվային նախաձեռնությունների հիմնադրամի նախագծերի մրցույթին։

Հավելվածը ժամանակին մշակվել է ԵԶԲ-ի կողմից և ավելի վաղ արժանացել է ADFIAP Sustainable Awards մրցանակին՝ «տեխնոլոգիաների զարգացում» անվանակարգում։

Սարգսյանը նշեց, որ նման պրոդուկտը կորցնելը այն բանից հետո, երբ համավարակը նահանջել է, և սահմաններն արդեն բաց են, սխալ կլինի։ Պրոդուկտն ունի բազմաթիվ օգտակար ծառայություններ:

«Կարծում ենք, որ ապագայում «Ճամփորդում եմ առանց COVID-19-ի» նախագիծը կընդլայնվի։ Խոսքը առաջին հերթին վերաբերվում է ընդհանուր շուկայում աշխատող ԵԱՏՄ երկրների քաղաքացիների առողջության պահպանման խնդիրներին։ Մեր հավելվածը ներկայում շարժվում է աշխատանքային միգրանտի առողջության մասին տեղեկատվություն պարունակելու ուղղությամբ, և մենք փորձում ենք ստանդարտացնել տվյալները, որպեսզի դրանք տարածված լինեն եվրասիական տարածքում»,- ասաց նա։

Հետագայում նախատեսվում է ԵԱՏՄ-ի շրջանակներում ստեղծել միասնական բժշկական քարտ։ Քարտի ստեղծումը կնպաստի և՛ առողջապահական քաղաքականության մեջ ընդհանուր մոտեցումների մշակմանը, և՛ միասնական ապահովագրական համակարգի ներդրմանը, և դրանից կարող են օգտվել տնտեսական միության երկրների ապահովագրական ընկերությունները։ Սարգսյանը նշեց, որ բջջային հավելվածն այժմ ունի 800 հազար օգտատեր։

Ինչ վերաբերում է ԵԶԲ թվային նախաձեռնությունների հիմնադրամի նախագծերի մրցույթին, ապա միջոցառումն անցկացվում է երկրորդ անգամ: Գաղափարն է՝ ընտրել ԵԱՏՄ երկրների ընկերությունների լավագույն նախագծերը՝ ուղղված ինտեգրացիոն գործընթացների զարգացմանը։

Սարգսյանի խոսքով՝ 21-րդ դարում թվայնացումը առաջնահերթ նշանակություն ունի կյանքի բոլոր ոլորտներում, այդ թվում՝ ինտեգրացիոն նախագծերում:

Հայերեն Русский

Ռազմական ոստիկանության պետն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել

Հրապարակվել են նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների վերջնական ցուցակները

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանը զգալիորեն կնվազի

Արմավիրի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

Փրկարարներն արձագանքել են քամու հետևանքով գրանցված դեպքերին

Վահան Կոստանյանը Նեապոլում հանդիպել է Իտալիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի հետ

Ինչու են մայրամուտի և արևածագի ժամանակ ամպերը կարմիր կամ կարմրանարնջագույն երանգ ստանում․ մանրամասնում է Գագիկ Սուրենյանը

Հայաստանն ու Իրանը քննարկել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցությունը զարգացնելու հեռանկարները

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնի համար կպայքարեն Գևորգ Ղազարյանն ու Դենիս Ջորկաեֆը

Վարչապետն աշխատանքային նախաճաշ է ունեցել Digitec 2026-ին մասնակցող ՏՏ ոլորտի ընկերությունների ղեկավարների հետ