Արցախ

Արցախը կրակ չի բացել Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքներում տեղակայված դիրքերի ուղղությամբ. Արցախի ՊՆ

1 րոպեի ընթերցում

Արցախը կրակ չի բացել Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքներում տեղակայված դիրքերի ուղղությամբ. Արցախի ՊՆ

ԵՐԵՎԱՆ, 29 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի ՊՆ-ն հերթական ապատեղեկատվությունն է տարածել: «Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է Արցախի Հանրապետության Պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունից:

«Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները նոյեմբերի 28-ի ժամը 16։00-ից նոյեմբերի 29-ի ժամը 09։00-ն ընկած ժամանակահատվածում կրակ են բացել Արցախի Հանրապետության Շուշիի, Մարտունու, Մարտակերտի և Ասկերանի շրջանների օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է»,- նշված է հաղորդագրության մեջ:

Կարդացեք հոդվածը` EnglishEspañolFrançaisРусскийTürkçe
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում