Արցախ

ՌԴ ՊՆ-ն հայտնում է, որ խաղաղապահների պատասխանատվության գոտում միջադեպեր չեն գրանցվել

1 րոպեի ընթերցում

ՌԴ ՊՆ-ն հայտնում է, որ խաղաղապահների պատասխանատվության գոտում միջադեպեր չեն գրանցվել

ԵՐԵՎԱՆ, 28 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է իր առաքելությունն իրականացնել Լեռնային Ղարաբաղում:«Արմենպրես»-ի հաղորդմամբ այս մասին ասվում է ՌԴ ՊՆ հաղորդագրությունում:

«30 դիտակետերում ռուս խաղաղապահները շուրջօրյա վերահսկում են իրավիճակը և հրադադարի ռեժիմի պահպանումը։ Ռուսական զորախմբի պատասխանատվությանգոտում խախտումներ չեն արձանագրվել»,-նշվում է հաղորդագրությունում:

Պարեկություն է իրականացվել 3 ուղղություններով՝ Մարտունու, Մարտակերտի շրջաններում և Լաչինի միջանցքում:

Ավելի վաղ Արցախի Հանրապետության ՊՆ-ից հայտնել էին, որ Ադրբեջանի ԶՈՒ-ն արևմտյան ուղղությամբ խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգային զինատեսակներ և ՀԱՆ-17 նռնականետ։ Հրադադարի խախտման հետևանքով վիրավորում են ստացել ՊԲ զինծառայողներ Հ. Ա.-ն և Մ. Վ.-ն։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում