Քաղաքականություն

Արարատ Միրզոյանը ցավակցել է Բելառուսի արտաքին գործերի նախարարի մահվան կապակցությամբ

1 րոպեի ընթերցում

Արարատ Միրզոյանը ցավակցել է Բելառուսի արտաքին գործերի նախարարի մահվան կապակցությամբ

ԵՐԵՎԱՆ, 27 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐՍ։ Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը ցավակցել է Բելառուսի արտաքին գործերի նախարար Վլադիմիր Մակեյի մահվան կապակցությամբ։

«Խորապես ցնցված եմ Բելառուսի Հանրապետության արտաքին գործերի նախարար Վլադիմիր Վլադիմիրովիչ Մակեյի մահվան լուրից։ Անկեղծ ցավակցություններս եմ հայտնում Վլադիմիր Վլադիմիրովիչի հարազատներին և մտերիմներին»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝«Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրել է Միրզոյանը։

Նոյեմբերի 26-ին հայտնի դարձավ, որ 64 տարեկանում մահացել է Բելառուսի արտաքին գործերի նախարար Վլադիմիր Մակեյը։ Մակեյը Բելառուսի արտաքին գերատեսչության ղեկավարի պաշտոնը զբաղեցնում էր 2012 թվականից։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում