Արցախ

Արցախի ՊԲ-ն հերքում է Ադրբեջանի ՊՆ-ի տարածած հաղորդագրությունը

1 րոպեի ընթերցում

Արցախի ՊԲ-ն հերքում է Ադրբեջանի ՊՆ-ի տարածած հաղորդագրությունը

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 27 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Արցախի պաշտպանության նախարարությունը հերքում է Ադրբեջանի պաշտպանական գերտեսչության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները մի քանի ուղղություններով կրակել են ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Արցախի պաշտպանության նախարարությունն այդ մասին հաղորդագրություն է տարածել։

«Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները նոյեմբերի 26-ի ժամը 22։35-ից նոյեմբերի 27-ի ժամը 08։37֊ն ընկած ժամանակահատվածում կրակ են բացել Արցախի Հանրապետության Մարտունու, Ասկերանի և Մարտակերտի շրջաններիի օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է»,- ասված է հաղորդագրության մեջ։

։

Կարդացեք հոդվածը` EspañolFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում