Արցախ

Արցախի ՊՆ-ն հերքում է Ադրբեջանի տարածած տեղեկատվությունը հայկական քվադրոկոպտեր որսալու մասին

1 րոպեի ընթերցում

Արցախի ՊՆ-ն հերքում է Ադրբեջանի  տարածած տեղեկատվությունը հայկական քվադրոկոպտեր որսալու մասին

ԵՐԵՎԱՆ, 26 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի պաշտպանության նախարարությունը հերքում է Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած տեղեկատվությունը` հայկական զինված ուժերի քվադրոկոպտեր որսալու մասին:

«Դա Ադրբեջանի հերթական ապատեղեկատվությունն է»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Արցախի պաշտպանության բանակի հասարակայնության հետ կապերի պատասխանատուՍուրեն Սարումյանը:

Ադրբեջանի ՊՆ-ն տեղեկություն էր տարածել, թե իբր նոյեմբերի 26-ին ժամը 11:28-ին օկուպացման հետևանքով իրենց վերահսկողության տակ անցած տարածքում հայկական կողմին պատկանող կվադրոկոպտերը հետախուզական թռիչք է իրականացրել, բայց խոցվել։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում