Պաշտոնական

ՀՀ ԱԺ պատվիրակությունը կմասնակցի ԵԱՀԿ ԽՎ աշնանային նստաշրջանին

1 րոպեի ընթերցում

ՀՀ ԱԺ պատվիրակությունը կմասնակցի ԵԱՀԿ ԽՎ աշնանային նստաշրջանին

ԵՐԵՎԱՆ, 24 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ-պատգամավորները կգործուղվեն Լեհաստանի Հանրապետություն: «Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանի կարգադրությունից:

Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը, պատգամավորներ Մարիա Կարապետյանը, Հռիփսիմե Գրիգորյանը, Սարգիս Խանդանյանը, Լիլիթ Գալստյանը, Ազգային ժողովի աշխատակազմի արտաքին կապերի վարչության միջազգային կազմակերպությունների բաժնի գլխավոր մասնագետ Մարիամ Հաջի-Հակոբյանը նոյեմբերի 23-28-ը կգործուղվեն Վարշավա՝ մասնակցելու ԵԱՀԿ ԽՎ աշնանային նստաշրջանի աշխատանքներին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում