Պաշտոնական

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի գլխավորությամբ քննարկվել է «Մանկական Եվրատեսիլ-2022» երգի մրցույթի նախապատրաստական աշխատանքների ընթացքը

2 րոպեի ընթերցում

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի գլխավորությամբ քննարկվել է «Մանկական Եվրատեսիլ-2022» երգի մրցույթի նախապատրաստական աշխատանքների ընթացքը

ԵՐԵՎԱՆ, 24 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետի աշխատակազմի ղեկավար, «Մանկական Եվրատեսիլ-2022» երգի մրցույթի նախապատրաստման և կազմակերպման հանձնաժողովի նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ ՀՀ Կառավարությունում տեղի է ունեցել վերոնշյալ հանձնաժողովի հերթական նիստը:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են վարչապետի աշխատակազմից, քննարկվել են միջոցառումը բարձր մակարդակով անցկացնելուն ուղղված նախապատրաստական աշխատանքներն ու առաջիկա անելիքները, մանրամասներ են ներկայացվել արդեն իսկ կատարված աշխատանքների վերաբերյալ:

Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանը ներկայացրել է Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, որտեղ դեկտեմբերի 11-ին անցկացվելու է «Մանկական Եվրատեսիլ-2022»-ը, իրականացված աշխատանքները: Նշվել է նաև, որ դեկտեմբերի 5-ին Հանրապետության հրապարակում տարբեր երկրներից ժամանած միջոցառման մասնակից երեխաները միասին կվառեն գլխավոր տոնածառի լույսերը, հրապարակում տեղի կունենա նաև տոնական միջոցառում և հրավառություն։

Ամփոփելով խորհրդակցությունը՝ Արայիկ Հարությունյանը կարևորել է շահագրգիռ գերատեսչությունների հետևողական աշխատանքը՝ միջազգային մրցույթը մեր երկրում լավագույնս անցկացնելու համար:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում