Արցախ

Արցախից մեկնաբանել են արտգործնախարարի պաշտոնում Վարդան Օսկանյանի և Արա Այվազյանի թեկնածությունը քննարկելու լուրերը

1 րոպեի ընթերցում

Արցախից մեկնաբանել են արտգործնախարարի պաշտոնում Վարդան Օսկանյանի և Արա Այվազյանի թեկնածությունը քննարկելու լուրերը

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 24 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Լուսինե Ավանեսյանը, պատասխանելով Արցախում արտաքին գործերի նախարարի պաշտոնում Վարդան Օսկանյանի և Արա Այվազյանի թեկնածությունների քննարկման վերաբերյալ լուրերին, նշել է, որ նախագահը Արցախի արտաքին գործերի գերատեսչությունը ղեկավարելու առաջարկ նրանց չի արել, և այս պահին նման հարց օրակարգում չկա։ «Դավիթ Բաբայանը շարունակում է կատարել արտաքին գործերի նախարարի լիազորությունները՝ որպես ժամանակավոր պաշտոնակատար։ Նախագահը Արցախի Հանրապետության արտաքին գործերի գերատեսչությունը ղեկավարելու առաջարկ Վարդան Օսկանյանին կամ Արա Այվազյանին չի արել, և նման հարց այս պահին օրակարգում չկա։ Հստակ որոշում կայացնելուց հետո Արտաքին գործերի և մյուս նախարարների նշանակումների վերաբերյալ հրամանագրերը կհրապարակվեն»,-ասել է Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակը:

Ավելի վաղ մամուլում լուրեր էին շրջանառվում, թե Արցախի Արտաքին գործերի նախարարի պաշտոնի համար քննարկվում են Վարդան Օսկանյանի եւ Արա Այվազյանի թեկնածությունները։

Վան Նովիկով

Կարդացեք հոդվածը` EnglishEspañol
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում