Արցախ

Կառուցվող հիդրոէլեկտրակայանի շնորհիվ կապահովվի Արցախի ինքնաբավությունն էլեկտրաէներգիայով

1 րոպեի ընթերցում

Կառուցվող հիդրոէլեկտրակայանի շնորհիվ կապահովվի Արցախի ինքնաբավությունն էլեկտրաէներգիայով

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 23 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ակտիվ շինարարական աշխատանքներ են ընթանում 17 մեգավատ հզորությամբ «Գետավան» հիդրոէլեկտրակայանի կառուցման ուղղությամբ: Այս մասին նոյեմբերի 23-ին Ազգային ժողովի հեթական նիստում ասել է Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը՝ նշելով, որ հիդրոէլեկտրակայանի շինարարությունն իրականացվում է պետական միջոցներով:

«Եթե ֆինանսական միջոցները բավարարեն, նախատեսվում է կառուցումն ավարտել գալիք տարում, եթե ոչ, ապա անպայման կավարտվի 2024 թվականին»,- մանրամասնել է նախագահ Հարությունյանը՝ հավելելով, որ «Գետավան» հիդրոէլեկտրակայանի կառուցման շնորհիվ Հանրապետությունն ամբողջությամբ կդառնա ինքնաբավ:

Կարդացեք հոդվածը` EnglishEspañolРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում