Արցախ

ՊԲ-ն հերքում է Ադրբեջանի տարածած լուրերը

1 րոպեի ընթերցում

ՊԲ-ն հերքում է Ադրբեջանի տարածած լուրերը

ՍՏԵԵՓԱՆԱԿԵՐՏ, 23 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի պաշտպանության նախարարությունը հերքել է ադրբեջանական պաշտպանական գերատեսչության տարածած հաղորդագրությունը, թե Պաշտպանության բանակի ստորաբաժանումները կրակել են ադրբեջանական դիրքերի ուղղությամբ:

«Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները նոյեմբերի 22-ի ժամը 15։48-18։20-ն ընկած ժամանակահատվածում կրակ են բացել Արցախի Հանրապետության Մարտակերտի և Շուշիի շրջանների օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասված է Արցախի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրության մեջ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում