Արցախ

Ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում միջադեպեր չեն գրանցվել

1 րոպեի ընթերցում

Ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում միջադեպեր չեն գրանցվել

ԵՐԵՎԱՆ, 22 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի խաղաղապահ զորախումբը շարունակում է իր առաքելությունն իրականացնել Լեռնային Ղարաբաղում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ինչպես նշվում է ՌԴ ՊՆ հաղորդագրությունում, այսօր՝ նոյեմբերի 22-ին, ՌԴ խաղաղապահների պատասխանատվության գոտում միջադեպեր չեն արձանագրվել:

«30 դիտակետերում ռուս խաղաղապահները շուրջօրյա վերահսկում են իրավիճակը և հրադադարի ռեժիմի պահպանումը։ Ռուսական զորախմբի պատասխանատվությանգոտում խախտումներ չեն արձանագրվել»,-նշվում է հաղորդագրությունում:

Պարեկություն է իրականացվել 3 ուղղություններով՝ Մարտունու, Մարտակերտի, Շուշիի շրջաններում:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում