Անհոյ նահանգը Չինաստանի տնտեսական զարգացման և մշակութային կյանքի անբաժան մասն է

3 րոպեի ընթերցում

ՀԱՅՖԵՅ, 22 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանի Անհոյ նահանգի այցեքարտը բացառիկ գեղեցկությամբ լեռներն են, ուրույն համ ունեցող թեյերը ու արագ տեմպերով զարգացող քաղաքներն են:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Չինաստանի միջազգային մեդիա հաղորդակցության կենտրոնի նախաձեռնած ծրագրին մասնակցող լրագրողները ճանաչողական այց կատարեցին Անհոյ նահանգ:

Անհոյ նահանգը տեղակայված է Չինաստանի արևելյան հատվածում է: Նահանգը երկրի տնտեսական աճի և մշակութային կյանքի անբաժանելի մասն է կազմում:

Չինաստանում նահանգն առավել կարճ տարբերակով անվանում են Ին:

Այս նահանգը համաշխարհային համբավ ունի իր երեք լեռների, երեք գետերի և երկու լճերի շնորհիվ: Հուանգշան լեռը (երբեմն կոչվում է դեղին լեռ) հայտնի է իր վեհությամբ և հանգստությամբ: Այն ընդգրկված է մշակույթի համաշխարհային ժառանգություն, բնության համաշխարհային ժառանգություն և համաշխարհային գեոպարկ ցանկերում:

2000 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային մշակութային ժառանգության ցուցակում ընդգրկվել են նաև Սիդի և Հոնգոնգ հնագույն գյուղերը, որոնք գտնվում են Անհոյի հարավում: Դրանք համարվում են «աշխարհի ամենալավ պահպանված հնագույն բնակավայրերը» և «աշխարհի ամենագեղեցիկ գյուղերը»:

Անհոյ նահանգը հայտնի է նաև բացառիկ և յուրահատուկ համեր ունեցող թեյերով, որոնք մեծ տարածում ունեն ամբողջ Չինաստանում: Թեյի հարյուրավոր տեսակների շարքում նահանգի բնակիչներն առանձնացնում են 4-ը` «Հուանգշան Մաոֆենգ», «Կիմոն Սև թեյ», «Լուան Գուպիեյն» և «Տայփինգ Հուկու»:

Անհոյի մարզկենտրոնը` Հեֆեյը, մեծ զարգացման մեծ ներուժ ունեցող քաղաք է, որն ունի 3000 տարվա պատմություն: Քաղաքի ընդհանուր մակերեսը 11,4 հազար քառակուսի կիլոմետր է, մշտական բնակչության թիվը՝ մոտ 10 միլիոն: Այն Չինաստանի ամենաարագ զարգացող քաղաքն է վերջին երկու տասնամյակների ընթացքում

Քաղաքի ՀՆԱ-ի ծավալը 2021 թվականին կազմել է 1,14 տրիլիոն յուան, որը 19-րդն է չինական քաղաքների շարքում:

Հեֆեյը համարվում է միջազգային նշանակության նորարարական քաղաք: Մարզկենտրոնում գործունեություն են ծավալում մոտ 10 միջազգային գիտական կենտրոններ: Այս քաղաքում են տեղակայված մի շարք արտադրական կենտրոններ, գործարաններ, ինչպես օրինակ ավոտարտադրության ոլորտում հեղինակություն վայելող, բեռնատար մեքենանների արտադրությամբ զբաղվող JAC ընկերությունը:

Հայերեն Русский

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան