ՀՀ նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Ղազախստանի նախագահին
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևին՝ նախագահական ընտրություններում հաղթանակի կապակցությամբ:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ուղերձում, մասնավորապես, ասվում է.
«Վստահ եմ, որ հայ-ղազախական երկկողմ արդյունավետ համագործակցության հետագա ընդլայնումը, ինչպես նաև ինտեգրացիոն միավորումների շրջանակներում փոխգործակցությունը կնպաստեն մեր երկրների միջև բարեկամության և վստահության ամրապնդմանը՝ ի նպաստ Հայաստանի և Ղազախստանի բարեկամ ժողովուրդների:
Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, բեղմնավոր աշխատանք և հաջողություններ Ձեր պետական պատասխանատու պաշտոնում»։