Չինական iFLYTEK ընկերությունը մարդկության ապագան տեսնում է տեխնոլոգիաների և արհեստական բանականության զարգացման մեջ

3 րոպեի ընթերցում

ՀԱՅՖԵՅ, 21 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանի միջազգային մեդիա հաղորդակցության կենտրոնի նախաձեռնած ծրագրին մասնակցող լրագրողները ճանաչողական այց են կատարել Այհուն նահանգի մարզկենտրոն Հայֆեյ քաղաքում տեղակայված iFLYTEK ընկերություն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ընկերությունը մարդկության ապագան տեսնում է առաջադեմ տեխնոլոգիաների և արհեստական բանականության զարգացման մեջ:

iFLYTEK ընկերություն հիմնադրվել է 1999 թվականին և իր ստեղծման օրվանից զբաղվում է հիմնականում տեխնոլոգիաների ոլորտում հետազոտություններով` «խելացի խոսքի» ուսումնասիրմամբ, բնական լեզվի ճանաչմամբ, համակարգչային տեսողությամբ, ինչպես նաև մեծ համբավ է վայելում Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում արհեստական ինտելեկտի զարգացման ուղղությամբ կատարած աշխատանքով:

Ընկերությունն ակտիվորեն խթանում է արդյունաբերական ծրագրերում արհեստական ինտելեկտի ներդրմանը ՝ նպատակ ունենալով սովորեցնել մեքենաներին «լսել և խոսել», «հասկանալ և մտածել»: Ընկերությունը փորձում է օգտագործել արհեստական ինտելեկտը ՝ ավելի լավ աշխարհ կառուցելու համար:

«Չինաստանի իշխանությունները մեծ ուշադրություն են դարձնում ժամանակակից տեխնոլոգիաներին, արհեստական բանականությանը: Մեր ընկերությունը` որպես ոլորտի առաջատար, պատասխանատվություն է կրում նաև ոլորտի զարգացման հեռանկարների համար: Մեր կյանքը կբարելավվի գիտության և տեխնոլոգիաների միջոցով: Մեր նպատակներից մեկն է, որ ընկերության կողմից ստեղծված թարգմանչական սարքը «մտածի ինչպես մարդը»: Ցանկություն ունենք ստեղծել ռոբոտ, որը կօգնի տեղաշարժման հետ խնդիրներ ունեցող մարդկանց»,-ասաց ընկերության փոխնախագահ Հու Գենինգը:

Խոսելով թարգմանչական ինքնատիպ սարքի մասին` ընկերության ներկայացուցիչներն ընդգծեցին, որ թարգմանչության մաքրության համար օգտագործվում են տարբեր տեսակի բառարաններ: Սարքն առանց համացանցին միանալու՝ թարգմանում է 16 լեզվով: Հենց այս սարքն է հիմնականում եղել Պեկինի ձմեռային Օլիմպիական և Պարալիմպիկ խաղերում օգտագործվող թարգմանչական մեքենան:

Ընկերությունը երկու անգամ դարձել է Չինաստանի տեղեկատվական արդյունաբերության մեջ անկախ նորարարությունների «Գիտության և տեխնոլոգիաների առաջընթացի ազգային մրցանակի» և «Տեղեկատվական արդյունաբերության ակնառու տեխնոլոգիական գյուտերի մրցանակի» դափնեկիր:

Հայերեն English Русский

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան