Podcast - Հարց բժշկին. գինեկոլոգիական խնդիրները բավականին կառավարելի են և ճիշտ ժամանակին դիմելու դեպքում լիարժեք բուժվում են
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գինեկոլոգիական խնդիրների թիվը մեր օրերում գնալով ավելանում է, ինչը կապված է նաև ախտորոշիչ մեթոդների զարգացման հետ: Սակայն հատկանշական է, որ հիմնականում այդ խնդիրները բուժելի են և ճիշտ ժամանակին դիմելու պարագայում՝ կանայք կարող են լիովին բուժվել և ապրել լիարժեք: «Արմենպրես»-ի «Հարց բժշկին» նախագծի հերթական թողարկմանշրջանակում այս մասին շեշտեց Էրեբունի բժշկական կենտրոնի ծննդատան փոխտնօրեն մանկաբարձ-գինեկոլոգ Նորայր Ղուկասյանն՝անդրադառնալովգինեկոլոգիական խնդիրների առաջացման պատճառներին և առաջարկվող լուծումներին:
Մասնագետն ընդգծեց, որ կանանց առողջության վերահսկումն անհնար չէ և խորհուրդ տվեց պարտադիր այցելել բժշկի:
«Եթե կան որոշակի խնդիրներ, ապա այցելեք՝ ըստ բժշկի ցուցումների, եթե ոչ, ապա տարվա ընթացքում մեկ անգամ պրոֆիլակտիկ այցելությունը պարտադիր է և բավարար: Ինֆեկցիաների և բորբոքումների դեպքում խորհուրդ ենք տալիս, որ կանանց հետ միասին հետազոտվեն նաև իրենց զուգընկերները: Եվ իմ ամենակարևոր երրորդ խորհուրդն այն է, որ կինը պետք է շատ երեխաներ ունենա, ինքնուրույն ծննդաբերի, քանի որ բազմածնությունը կանացի հիվանդությունների կանխարգելման գրավականն է»,- եզրափակեց մասնագետը:
.jpg)
Ո՞ր գործոններն են նպաստում կանացի օրգաններում միոմաների, կիստաների և այլ գոյացությունների առաջացմանը, հնարավո՞ր է, որ արգանդում առաջացած գոյացությունները դառնան քաղցկեղ, որո՞նք են ինֆեկցիաների, սնկերի առաջացման հիմնական պատճառները, կա՞ն ինֆեկցիաներ, որոնք շատ վտանգավոր են և հնարավո՞ր է արդյոք վերջնական բուժել. գինեկոլոգիական այս և մի շարք այլ խնդիրներին ու մասնագետի կողմից նշվող լուծումներին առաջարկում ենք ծանոթանալ՝ լսելով փոդքաստը:
Շարքի հեղինակ՝ Գայանե Գաբոյան
Ձայնային ռեժիսոր՝ Տաթև Զաքարյան