Արցախ

Արցախի նախագահն ընդունել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պաշտոնական պատվիրակությանը

1 րոպեի ընթերցում

Արցախի նախագահն ընդունել է  «Բարգավաճ Հայաստան» կուսակցության  պաշտոնական  պատվիրակությանը

ԵՐԵՎԱՆ, 19 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը նոյեմբերի 19-ին ընդունել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության՝ Ստեփանակերտ ժամանած պաշտոնական պատվիրակությանը:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են Արցախի նախագահի աշխատակազմից, հանդիպմանը քննարկվել են ներքին եւ արտաքին քաղաքականությանը վերաբերող հարցեր:

Երկրի ղեկավարը բարձր է գնահատել քաղաքական ուժի ներկայացուցիչների պարբերական այցերն Արցախ և դրանց ընթացքում ծավալվող բովանդակային քննարկումները:

Արայիկ Հարությունյանի խոսքով՝ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի կողմից Արցախում տարբեր ծրագրերի իրականացման ուղղությամբ հետևողական աշխատանքներ են տարվում։ Նա այդ համատեքստում ընդգծել է Ստեփանակերտում ռուսական մշակութային կենտրոնի բացմանն աջակցելու օրինակը, ինչը լավագույնս նպաստելու է հայ և ռուս ժողովուրդների միջև մշակութային, կրթական ու հոգևոր կապերի զարգացմանն ու ամրապնդմանը:

Կարդացեք հոդվածը` EnglishEspañolРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում