Արցախ

Արտակ Բեգլարյանը նշել է, թե որ դեպքում է Արցախը պատրաստ Ադրբեջանի հետ բանակցություններին

1 րոպեի ընթերցում

Արտակ Բեգլարյանը նշել է, թե որ դեպքում է Արցախը պատրաստ Ադրբեջանի հետ բանակցություններին

ԵՐԵՎԱՆ, 19 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի իշխանությունները պատրաստ են բանակցությունների Ադրբեջանի իշխանությունների հետ, սակայն կարևոր է, որ թեմաները և միջազգային ձևաչափը որոշվեն նախապես: Ինչպես տեղեկացնում «Արմենպրես»-ն, այս մասին «Թվիթեր»-ի իր էջում գրել է Արցախի Հանրապետության պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը:

«Արցախի ներկայացուցիչը պետք է նշանակվի միայն մեր իշխանությունների կողմից: Մենք շփումներ ունենք միմյանց հետ, բայց միայն հումանիտար փոխադարձ կարիքների համար»,- գրել է Արտակ Բեգլարյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում