Արցախ

Արցախի նախագահն աշխատանքային ընդլայնված խորհրդակցություն է անցկացրել

1 րոպեի ընթերցում

Արցախի նախագահն աշխատանքային ընդլայնված խորհրդակցություն է անցկացրել

ԵՐԵՎԱՆ, 19 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը նոյեմբերի 19-ին հրավիրել է աշխատանքային ընդլայնված խորհրդակցություն՝ Ազգային ժողովի քաղաքական ուժերի ներկայացուցիչների մասնակցությամբ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Արցախի նախագահի աշխատակազմից:

Քննարկվել են Արցախի Հանրապետության շուրջ արտաքին քաղաքական վերջին զարգացումները, ադրբեջանական կողմից Արցախի խաղաղ բնակչության նկատմամբ շարունակաբար դրսևորվող ագրեսիվ վարքը: Խորհրդակցության մասնակիցները իրենց մտահոգություններն են արտահայտել ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակի վերաբերյալ, մտքեր են փոխանակվել իշխանությունների կողմից ձեռնարկվելիք քայլերի շուրջ:

Հանդիպմանը մասնակցել են նաև Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը, պետական նախարար Ռուբեն Վարդանյանը, նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Շահրամանյանը, ԱԽ քարտուղար Վիտալի Բալասանյանը, ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը, պաշտոնատար այլ անձինք:

Կարդացեք հոդվածը` EnglishEspañolРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում