Արցախ

Ունենք մեկ ճանապարհ՝ ապրել, արարել Արցախում. Ռուբեն Վարդանյանի նախաձեռնությամբ մեկնարկել է ղեկավարների մասնագիտական զարգացման ծրագիրը

4 րոպեի ընթերցում

Ունենք մեկ ճանապարհ՝ ապրել, արարել Արցախում. Ռուբեն Վարդանյանի նախաձեռնությամբ մեկնարկել է ղեկավարների մասնագիտական զարգացման ծրագիրը

ԵՐԵՎԱՆ, 18 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության պետական նախարար Ռուբեն Վարդանյանի նախաձեռնությամբ Ստեփանակերտում նոյեմբերի 18-ին մեկնարկել է մասնագիտական զարգացման երկօրյա ծրագիր՝ Արցախի Հանրապետության պետական կառավարման մարմինների բարձր օղակի ղեկավարների համար:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են Արցախի պետական նախարարի աշխատակազմից, մասնակիցները հնարավորություն կունենան լսելու հանրային կառավարման ոլորտում միջազգային և տեղական լավագույն մասնագետներին, քննարկումներ ծավալելու արդյունավետ կառավարման խնդիրների շուրջ: Ծրագիրն իրականացվում է «Մատենա» միջազգային դպրոցի կողմից:

«Մենք համադրում ենք համաշխարհային լավագույն փորձն ու տեղական առանձնահատկությունները։ Սա հնարավորություն է տալիս լինել չկտրված, բայց միաժամանակ, օգտագործել արդեն հաջողությամբ կիրառված եղանակները, ավելի արդյունավետ մեխանիզմներ գտնել բարդ խնդիրների լուծման համար: Այս ծրագրի հիմքում ևս նույն մոտեցումն է» - նշել է «Մատենա»-ի համահիմնադիր և տնօրեն Ռուբեն Հայրապետյանը:

Հանդես գալով ողջույնի խոսքով՝ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը կարևորել է մասնագիտական նման ծրագրի անցկացումը:

«Ներքին կյանքի ու ռեսուրսների կառավարման բարձր արդյունավետությունը մեծապես բարձրացնում է ցանկացած պետության ու ժողովրդի ռազմավարական դիմադրողականության մակարդակը: Դրա միջոցով հնարավոր է դառնում նվազագույնի հասցնել արտաքին սպառնալիքների ազդեցությունը և առավելագույնի հասցնել միջավայրային հնարավորություններից օգտվելու հավանականությունը: Ուստի, այս տևական ճգնաժամային ու անորոշ պայմաններում մեր գլխավոր անելիքը պետք է լինի մեր կյանքի բոլոր ոլորտներում կարճաժամկետ ու երկարաժամկետ ծրագրերի միջոցով բարձրացնել պետության բոլոր համակարգերի կառավարման արդյունավետության մակարդակը»,- ասել է Արայիկ Հարությունյանը:

Արցախի պետական նախարար Ռուբեն Վարդանյանը, ողջունելով ծրագրի մասնակիցներին, նշել է, որ նման ծրագրերը շարունակվելու են, և հաշվի են առնվելու նաև մասնակիցների առաջարկները, որպեսզի դրանք իսկապես օգտակար ու արդյունավետ լինեն նրանց համար:

«Կարծում եմ՝ սա նաև փորձի ու գիտելիքների փոխանակման լավ հնարավորություն է», - նշել է նա:

Ռուբեն Վարդանյանը հանդես է եկել ելույթով՝ «Համայն հայության ռեսուրսների կոնսոլիդացումը՝ որպես Արցախի զարգացման շարժիչ ուժ» թեմայով՝ ներկայացնելով Արցախի զարգացման վերաբերյալ իր պատկերացումներն ու գաղափարները:

«Մենք պետք է բաց խոսենք այն մասին, թե որտեղ ենք գտնվում և ինչ ուղղությամբ պետք է շարժվենք։ Խնդիրների մասին խոսելը քննադատություն չէ, այլ դրանք ճիշտ ախտորոշելու և լուծումներ գտնելու ուղղությամբ առաջ շարժվելու ցանկություն։ Ֆինանսական, քաղաքական, կառավարման ոլորտներում առկա խնդիրները մեզ պարզապես թույլ չեն տալիս շարունակել նախկինի պես, դրանք մեզնից ուրիշ՝ ավելի արդյունավետ մոտեցումներ են պահանջում: Մենք դա պետք է կարողանանք անել, քանի որ ունենք մեկ ճանապարհ՝ մնալ, ապրել, արարել Արցախում և հավատալ մեր հաջողությանը»,-ասել է պետնախարարը:

Ռուբեն Վարդանյանը պատասխանել է նաև ծրագրի մասնակիցների հարցերին:

Առանձնացվել են շինություններ՝ վերափոխելու և ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց սոցիալական բնակարանով ապահովելու նպատակով

Հասարակական

Առանձնացվել են շինություններ՝ վերափոխելու և ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց սոցիալական բնակարանով ապահովելու նպատակով

2023 թվականին բնակարանային ապահովման ծրագրից օգտվել է ԼՂ-ից տեղահանված 839 ընտանիք

Հասարակական

2023 թվականին բնակարանային ապահովման ծրագրից օգտվել է ԼՂ-ից տեղահանված 839 ընտանիք

ԼՂ-ից բռնի տեղահանված 1437 անձ ստացել է ՀՀ քաղաքացիություն

Հասարակական

ԼՂ-ից բռնի տեղահանված 1437 անձ ստացել է ՀՀ քաղաքացիություն

ՄԱԿ-ը Իսրայելին կոչ է արել պատասխանատվության ենթարկել Գազայում ճամբարին հասցված ավիահարվածների մեղավորներին

Արցախ

ՄԱԿ-ը Իսրայելին կոչ է արել պատասխանատվության ենթարկել Գազայում ճամբարին հասցված ավիահարվածների մեղավորներին

ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագիրը մեկնարկել է

Արցախ

ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագիրը մեկնարկել է

Փաստաբանը հայտնում է Ստեփանակերտի քաղաքապետի տունը խուզարկելու մասին

Հասարակական

Փաստաբանը հայտնում է Ստեփանակերտի քաղաքապետի տունը խուզարկելու մասին

Կանադայի խորհրդարանում կազմակերպվել է «Լեռնային Ղարաբաղ. հայկական ժառանգությունը վտանգված է» խորագրով լուսանկարների ցուցահանդես

Մշակույթ

Կանադայի խորհրդարանում կազմակերպվել է «Լեռնային Ղարաբաղ. հայկական ժառանգությունը վտանգված է» խորագրով լուսանկարների ցուցահանդես

ԼՂ-ի մշակութային միջավայրը գտնվում է իսպառ ոչնչացման սպառնալիքի տակ. Համահայկական միությունը դատապարտում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի անհամաչափ քաղաքականությունը

Արցախ

ԼՂ-ի մշակութային միջավայրը գտնվում է իսպառ ոչնչացման սպառնալիքի տակ. Համահայկական միությունը դատապարտում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի անհամաչափ քաղաքականությունը

Ստեփանակերտում ադրբեջանական համալսարանի բացումը մաս է կազմում յուրացման զազրելի գործելակերպի. Համահայկական միություն

Քաղաքականություն

Ստեփանակերտում ադրբեջանական համալսարանի բացումը մաս է կազմում յուրացման զազրելի գործելակերպի. Համահայկական միություն

Կառավարությունը հաստատեց ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց բնակարանային ապահովման ծրագիրը

Արցախ

Կառավարությունը հաստատեց ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց բնակարանային ապահովման ծրագիրը

Ադրբեջանը հիմնահատակ ոչնչացրել է Բերձորի Սուրբ Համբարձում եկեղեցին

Արցախ

Ադրբեջանը հիմնահատակ ոչնչացրել է Բերձորի Սուրբ Համբարձում եկեղեցին

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում