Արցախ

Ադրբեջանական մարտական դիրքից կրակ է արձակվել Հացի գյուղի դաշտում աշխատող քաղաքացու ուղղությամբ. Արցախի ոստիկանություն

1 րոպեի ընթերցում

Ադրբեջանական մարտական դիրքից կրակ է արձակվել Հացի գյուղի դաշտում աշխատող քաղաքացու ուղղությամբ. Արցախի ոստիկանություն

ԵՐԵՎԱՆ, 18 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հացի գյուղի 43-ամյա բնակիչ Իգոր Աբրահամյանը նոյեմբերի 18-ին ժամը 12:15-ին ոստիկանության Մարտունու շրջանային բաժին է դիմել ու ասել, որ Հացի գյուղի վարչական տարածքի «Կաղնուն տակ» կոչվող տեղամասում «Բելառուս» մակնիշի տրակտորով գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնելիս, հարակից ադրբեջանական մարտական դիրքից հրաձգային զինատեսակներից կրակ է արձակվել իր ուղղությամբ։

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են Արցախի Հանրապետության Ներքին գործերի ոստիկանության նախարարությունից, հրադադարի ռեժիմի խախտման պատճառով աշխատանքները դադարեցվել է։

Վնասվել է տրակտորի անվաթևը և անվասկավառակը։

Քաղաքացիական անձանց շրջանում տուժածներ չկան։

Ստուգմամբ զբաղվում է Ոստիկանության Մարտունու շրջանային բաժինը։ Նյութեր են նախապատրաստվում ռուսական խաղաղապահ զորակազմին ներկայացնելու համար։

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishРусскийTürkçe
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում