Պաշտոնական

ՀՀ վարչապետը Շվեյցարիայի նախկին նախագահի հետ հանդիպմանն անդրադարձել է ԼՂ հիմնախնդրի կարգավորման հետ կապված հայկական կողմի դիրքորոշումներին

1 րոպեի ընթերցում

ՀՀ վարչապետը Շվեյցարիայի նախկին նախագահի հետ հանդիպմանն անդրադարձել է ԼՂ հիմնախնդրի կարգավորման հետ կապված հայկական կողմի դիրքորոշումներին

ԵՐԵՎԱՆ, 17 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է Շվեյցարիայի Համադաշնության նախկին նախագահ Միշելին Կալմի-Ռեհյին:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են վարչապետի աշխատակազմից, զրուցակիցները մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացների շուրջ:

Վարչապետն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի, հայ-ադրբեջանական, ինչպես նաև հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հետ կապված հայկական կողմի դիրքորոշումներին:

Կարևորվել է տարածաշրջանում կայունության և անվտանգության ամրապնդման ուղղությամբ հետևողական քայլերի իրականացումը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում