Քաղաքականություն

ՀՀ-ն Ադրբեջանին է փոխանցել խաղաղությանը վերաբերվող իր առաջարկները, սպասում ենք արձագանքին. վարչապետ

1 րոպեի ընթերցում

ՀՀ-ն Ադրբեջանին է փոխանցել խաղաղությանը վերաբերվող իր առաջարկները, սպասում ենք արձագանքին. վարչապետ

ԵՐԵՎԱՆ 16 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց խաղաղության պայմանագրի բանակցությունների վերջին զարգացումները։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ազգային ժողովում Կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ Հայաստանը Վաշինգտոնում Ադրբեջանին է փոխանցել խաղաղության պայմանագրին վերաբերվող իր առաջարկները։

«Հայաստանի Հանրապետությունը Վաշինգտոնում ադրբեջանական կողմին է փոխանցել խաղաղության պայմանագրին վերաբերվող մեր առաջարկները։ Սպասում ենք Ադրբեջանի արձագանքներին։ Արձագանքների առումով, այնուամենայնիվ, տեսնում ենք նաև լարվածության որոշակի միտումներ և այդ լարվածությունը կապված է նաև կոնկրետ իրադարձությունների և իրավիճակների հետ»,- ասաց վարչապետը։

Վարչապետը ընդգծեց՝ Հայաստանի Հանրապետության դիրքորոշումը հստակ է, որ Ադրբեջանի զորքերը պետք է դուրս գան Հայաստանի օկուպացված տարածքներից 2021 թվականի մայիսի 11-ից առաջ գոյություն ունեցած դիրքեր։

«Ըստ էության, միջազգային հանրությունը աջակցում է մեր այս դիրքորոշմանը։ Հույս ունենք, որ ՀԱՊԿ-ն մեր այս դիրքորոշումը նույնպես կպաշտպանի»,- ասաց Փաշինյանը։

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishEspañolРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում