Արցախ

Արցախի ԱԺ նախագահը հույս է հայտնել, որ Ֆրանսիայի Սենատի ընդունած բանաձևը կստիպի Ադրբեջանին վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ

1 րոպեի ընթերցում

Արցախի ԱԺ նախագահը հույս է հայտնել, որ Ֆրանսիայի Սենատի ընդունած բանաձևը կստիպի Ադրբեջանին վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ

ԵՐԵՎԱՆ, 16 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը ողջունել է Ֆրանսիայի Սենատի ընդունած որոշումը և շնորհակալական նամակ հղել Ֆրանսիայի Հանրապետության Սենատի նախագահ Ժերար Լարշեին:

«Արմենպրես»-ին Արցախի ԱԺ-ից տեղեկացրին, որ Արթուր Թովմասյանը գործընկեր պատգամավորների անունից իր խորին երախտիքն է հայտնել Ֆրանսիայի Սենատի բոլոր անդամներին և նախագահին նման աներկբա տեքստի ընդունման համար, որը տրամաբանական շարունակությունն է 2020 թ. նոյեմբեր 25-ին Սենատի կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման անհրաժեշտության մասին ընդունած պատմական բանաձեւի:

«Հախուռն ուրախությամբ Արցախի Հանրապետության Ազգային ժողովն ընդունեց Ֆրանսիայի Սենատի կողմից Ադրբեջանի ագրեսիվ եւ հայատյաց քաղաքականությունը դատապարտող բանաձեւի ընդունման լուրը: Հուսով եմ, որ այս նախաձեռնությունը կնպաստի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում խաղաղության գործընթացի վերսկսմանը եւ կստիպի Ադրբեջանին վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ՝ հրաժարվելով ահաբեկչության եւ շանտաժի՝ իր քաղաքականությունից»,-գրված է Արցախի ԱԺ նախագահի նամակում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում